Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Հինգ պատճառ, թե ինչու Իդլիբում պարտվելու դեպքում Էրդողանը կփորձի ապակայունացնել իրավիճակն Արցախում

Իրավիճակի սրումը Իդլիբում քննարկումների առիթ դարձավ, թե կսկսվի՞ արդյոք 17-րդ ռուս-թուրքական պատերազմը արդեն մեր օրերում:

Միջազգային դիտորդների մեծ մասի կարծիքով, դա քիչ հավանական է: Սակայն, մյուս կողմից, գրեթե բոլորն են համաձայն, որ այս երկու երկրների միջև պատերազմական գործողությունները կարող են ընթանալ իրենց պրոքսի-ուժերի կողմից Լիբիայում, Սիրիայում կամ Կովկասում:

Մեր կարծիքով, Իդլիբում իրավիճակն այն աստիճանի է սրված, որ կողմերն այլևս զիջումների տեղ չունեն:

Սիրիական բանակն արդեն նվաճել է Իդլիբ մարզի փաստացի 50 տոկոսը, և նրա նպատակն է լիակատար վերահսկողության տակ վերցնել Մ5 և Մ4 մայրուղիները: Հիշեցնենք, որ Մ5 մայրուղին կապում է Հալեպը Դամասկոսի հետ, ինչը անչափ կարևոր է երկրի միասնականության վերականգման համար: Իսկ Մ4 մայրուղին կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Առանց դրա Հալեպը կտրված կմնա ծովից, իսկ Լաթակյան էլ՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքից: Սակայն Մ4 մայրուղին անցնում է այդ մարզի մեջտեղով, և, ուրեմն, սիրիացիները դատապարտված էին անտեսել 2018 թվականի Սոչիի համաձայնությունները: Արդյունքում, այս պահի դրությամբ թուրքական դիտորդական մի շարք կետեր հայտնվել են մի գոտում, որն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ: Հասկանալի է, որ դա ոչ նորմալ իրավիճակ է: Կամ թուրքերը պետք է նահանջեին արդեն գրավված տարածքներից, կամ էլ թուրքական պրոքսի ուժերը պետք է փորձեին հետ վերցնել կորցրած տարածքները: Բնականաբար, թուրքերը փորձեցին երկրորդ ուղիով գնալ, որի արդյունքում, հայտնվեցին օդուժի ռմբակոծությունների տակ և որի արդյունքում էլ առաջացել է այս լարված իրավիճակը:

Այն, թե ինչու սիրացիները չեն կարող կամովին հանձնել իրենց կողմից գրավված տարածքները, հասկանալի է: Իսկ թե ինչու Էրդողանը չի կարող հետ նահանջել, փորձենք վերլուծել առանձին:

Հինգ պատճառ, թե ինչու Էրդողանը Իդլիբում հետնահանջի ճանապարհ չունի

Պատճառ 1–ին

Սիրիական ուղղությունն Էրդողանի համար կարևորագույններից է: Նա կարողացավ «մաքրել» Սիրիայի հյուսիսը քրդերից: Այսօր փաստացի վերահսկում է Սիրիայի հյուսիսային մասում ավելի քան 6 հազար քմ տարածք՝ չհաշված Իդլիբի մարզը: Նա փաստացի համաձայնվել է Մոսկվայի հետ կիսել Սիրիայի տարածքները ըստ ազդեցության գոտիների՝ ստանալով այդ երկրի հյուսիսը, փոխարենը հրաժարվելով Ասադի ռեժիմը տապալելու ծրագրերից: Հիմա, ըստ նրա, Պուտինը փաստացի դրժում է իր խոստումը՝ վատ վիճակի մեջ գցելով Էրդողանին:

Պատճառ 2–րդ

Հրաժարվելով աջակցել Սիրիայի սուննի արաբներին և գործարք կնքելով Մոսկվայի հետ՝ Էրդողանն արդեն հասցրել էր «դավաճանի» պիտակ ստանալ նրանցից: Հրաժարվելով Իդլիբից՝ Էրդողանը կարող է դավաճանի պիտակ ստանալ արդեն Թուրքիայի կրոնամոլ շրջանակների կողմից, որոնք համարվում են նրա քաղաքական հիմնական հենարանը երկրի ներսում:

Պատճառ 3–րդ

Եթե Էրդողանը համակերպվի Ասադի կողմից Իդլիբի հնարավոր գրավման հետ, ապա այդ մարզի 4 միլիոնանոց բնակչությունից առնվազն 25 տոկոսը կփորձի տեղափոխվել Թուրքիա: Իսկ այսօր արդեն Թուրքիայում կա մոտ 3 մլն փախստական, որոնց առկայությունը խիստ նյարդայնացնում է թուրք հասարակությանը և հատկապես նրա աշխարհիկ մասին: Իսկ դա կարող է բերել նոր ճգնաժամի, որը հաստատ Էրդողանի օգտին չի լինի:

Պատճառ 4–րդ

Եթե Էրդողանը զոհաբերի սուննի արաբների շահերը Սիրիայում, ապա ոչ միայն կփլվի իր նեոօսմանյան գաղափարախոսությունը, այլև ի դեմս այդ գաղափարախոսությանը անկեղծ հավատացողների՝ կստանա ոխերիմ թշնամիների մեծ ճամբար, որոնք չեն ների «դավաճան Էրդողանին»՝ դրանից բխող բոլոր տեսակի հետևանքներով: Էրդողանը գաղափարապես կավարտվի որպես գործիչ: Իսկ ինչպես հայտնի է, գաղափարապես ավարտված գործիչը հաջորդ քայլում կորցնում է իր իշխանությունը:

Պատճառ 5–րդ

Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում արդեն անկում է ապրում: Վկան՝ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրությունների արդյունքներն էին, որտեղ, ինչպես հայտնի է, պարտվեց Էրդողանի համակիրը: Թուրքիայի աշխարհիկ շրջանակները մերժում են Էրդողանին: Վերջինին մերժում է նաև Արևմուտքը: Հատկապես 2016-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իր բոլոր հույսերը կապել էր Պուտինի հետ: «Թուրքական հոսքն» ու Ս-400–ի գնումը վերջնականապես են փչացրել Էրդողանի հարաբերությունները Արևմուտքի հետ:

Այդ իսկ պատճառով, եթե Էրդողանը պարտվի Իդլիբում, ապա նա կպարտվի նաև Անկարայում: Սա միանշանակ է, քանզի թուրք հասարակությունը չի սիրում թույլ և պարտված գործիչների: Ավելի քան 500 տարվա փորձ ունեցող երկիրը չի ընդունում ո՛չ դատարկ պոպուլիստների, ո՛չ փուչիկ-գործիչների, ոչ էլ քցված ու պարտված գործիչների, քանզի գիտի դրա բացասական հետևանքների գինը պետության համար:

Ինչո՞ւ մենք պետք է զգոն լինենք Ղարաբաղում

Ըստ էության, եթե Իդլիբում Էրդողանը չկարողանա հաղթել, ապա նա իր իշխանությունը փրկելու համար ունի ռևանշի գնալու երկու ուղղություն: Առաջինը Լիբիան է, որտեղ նրա պրոքսի ուժերը պայքարում են մարշալ Խաֆտարի դեմ, իսկ երկրորդը Կովկասն է, որտեղ նա կարող է փորձել իր գործընկեր Ալիևի միջոցով ռևանշի հասնել Ղարաբաղում:

Խաֆտարի դիրքերը շատ ամուր են: Լիբիայի մեծ մասը գտնվում է նրա վերահսկողության տակ: Նրան են աջակցում Սաուդյան Արաբիան, արբական ծոցի երկրները, եվրոպացիները և Մոսկվան:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այս պահին Էրդողանի համար ամենաթույլ օղակն ենք:

Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք Հայաստանում ունենք լիովին պառակտված հասարակություն: Օր օրի դրսի շրջանակների «փափուկ» գործունեության արդյունքում հետևողականորեն վարկաբեկվում են երկրի գրեթե բոլոր ինստիտուտները: Վարչապետի, նախագահի, ԱԺ-ից հետո անվստահության ալիքը հասել է արդեն ոստիկանությանը, ԱԱԾ-ին և բանակին: Այստեղ դրսի համապատասխան շրջանակները՝ ներսի շրջանակների հետ միասին, ներսից փորձում են թուլացնել երկիրը: Եվ այս ալիքն արդեն ներթափանցել է Արցախ: Իսկ ընտրություններն այդ վարկաբեկման գործընթացի համար բարենպաստ դաշտ է ձևավորել: Եթե մարտի 5-ից հետո Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ համաձայնության չգա Իդլիբի հարցում, ապա կարող է սկսել գործել «իրար տակից խփելու գործընթացը՝ իրենց պրոքսի ուժերի կողմից», սա նշում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր վերլուծաբանները:

Կարծում եմ, որ մենք, վերը նշված պատճառները հաշվի առնելով, այսօր այսպես կոչված «թույլ օղակ» ենք դարձել և որի պատճառով էլ գոնե զգոն պիտի լինենք, որ հետո չասենք, թե «պատերազմն անսպասելի թակեց մեր դուռը»: Ոչ մի անսպասելի բան չկա: Մենք ինքներս մեր ձեռքերով ենք մեզ դարձրել «թույլ օղակ» և որևէ մեկին դրսում, բարոյական իրավունք չունենք մեղադրելու համար:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>