ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը դիմում է մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, քանի որ չի կարող քաղաքացիներին ասել՝ ազատեք ՍԴ 7 դատավորներին. Արմեն Բադալյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ԱՅՈ»-ի շտաբի կողմից քարոզարշավի շեշտը դրվում է, օրինակ, ճանապարհների վերանորոգման, արտագաղթի նվազման, ազատ, արդար ընտրությունների, նոր աշխատատեղերի, տնտեսական աճի վրա, որոնք որևէ կապ չունեն Սահմանադրական դատարանի հետ, քանի որ իշխանությունները չեն կարող քաղաքացիներին իրականությունն ասել, որ վերջիններս քվեարկելու են ՍԴ յոթ դատավորներին աշխատանքից ազատելու համար, որպեսզի նրանց  փոխարեն վարչապետի կողմից ներկայացված դատավորներ նշանակվեն, և ՍԴ-ն Փաշինյանի գրպանային դատարանը դառնա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի բուկլետին, որում ներկայացված են նաև իշխանափոխությունից հետո Հայաստանում կատարված փոփոխությունները:

«Իշխանությունները դիմում են մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմանը, քանի որ ուրիշ պատճառ չկա, որ կարողանան մարդկանց խթանել գնալ ընտրությունների և «ԱՅՈ» քվեարկել: Իրականության փոխարեն ներկայացվում է վիրտուալ իրականություն: Մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը նորմալ է, դա ամբողջ աշխարհում է տարածված, և «ԱՅՈ»-ի շտաբը դրան էլ պետք է գնա, քանի որ ուրիշ ձևով չի կարող ասել՝ գնացեք, ՍԴ յոթ անդամներին աշխատանքից ազատեք: Դա ոչինչ չի տա քաղաքացիներին, քանի որ հեղափոխական էյֆորիան ավարտվել է»,-ասաց քաղտեխնոլոգը:

Բադալյանի կարծիքով՝ եթե նաև քաղաքական ուժերը  «ՈՉ»-ի ճամբար ձևավորեին, քարոզարշավը կընթանար «սևերի» ու «սպիտակների» բաժանման ռազմավարությամբ, ինչպես տեղի ունեցավ 2018 թ. Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների ժամանակ:

«Եթե լիներ, օրինակ, «Հանրապետական» կուսակցության կամ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ձևավորված «ՈՉ»-ի ճամբար, «սևի» ու «սպիտակի» ռազմավարությունը կրկին կաշխատեր, առաջին դեպքում՝ ավելի ընդգծված, երկրորդի դեպքում՝ համեմատաբար թույլ: Բայց քանի որ «ՈՉ»-ի ճամբարը ձևավորվել է իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանների կողմից, իշխանության համար դժվար կլինի նրանց «սև» ներկայացնել»,-ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ եթե «ՈՉ»-ի ճամբարն իր քարոզարշավը գրագետ իրականացնի, ապա «ԱՅՈ»-ն կպարտվի, որովհետև դժվար է 850 000 անձի համոզել մասնակցել հանրաքվեին, իսկ նրանցից 650 000-ն էլ «ԱՅՈ» քվեարկի: «Դա գրեթե անհնար է: Հանրաքվեին մասնակցելու մոտիվացիան շատ թույլ է, թեև, իհարկե, կա «պողոսների» մի զանգված, որը անպայման գնալու և «ԱՅՈ» է քվեարկելու»,-ասաց քաղտեխնոլոգը, ապա նշեց, որ «ԱՅՈ»-ի շտաբը մի քանի գործիքներ ունի, որոնք կարող է կիրառել քարոզարշավի ընթացքում:

«Առաջինը՝ հզոր քարոզչամիջոց» «Հանրային» հեռուստաընկերությունը, որը ծայրահեղ պրոիշխանական քարոզչություն է իրականացնում, երկրորդ՝ վարչական ռեսուրս՝ տարածքային կառույցներ, նախարարություններ և այլն, և երրորդ՝ կարող է անգամ փորձել ընտրատեղամասերում «ընտրանկարչությամբ» զբաղվել: Այս երեքի դեմ «Ոչ»-ի շտաբն ունի գրագետ աշխատելու հնարավորություն, որի դեպքում կչեզոքացի իշխանության ռազմավարությունը»,-ասաց Բադալյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>