Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել. Կոթիի համայնքապետ
Դիտել նաև
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:
«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:
Մելիքյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում: Դա նա հատուկ որևէ բանով չի պայմանավորում:
«Ուղղակի մեր հակառակորդը մեկ-մեկ հիշողության կորուստ է ունենում, այսպես էլ է լինում»,-նշեց նա:

