Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս. Գալստյան
Դիտել նաև
Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում
Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
«Նույն վստահ տոնով խոսում են և՛ գրքերում առկա QR-ներից, և՛ սարքերը հավաքելուց»․ Բաբկեն Պիպոյան
Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ
Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի
«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,-այս մասին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել նախորդ տարի: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր 2020-ից հարցը թղթի վրայից փոխադրել իրականացման դաշտ:
Zham.am

