«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

«Մարտի 1»-ի գործը հաշվեհարդարի գործիք է, երթը՝ սեփական ընտրազանգվածը ճշգրտելու միջոց». Մանթաշյան. Տեսանյութ

2008 թվականի «Մարտի 1»-ի գործն այս իշխանության քաղաքական թիվ մեկ օրակարգն է դարձել և անընդհատ քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների առարկա է դառնում, բայց այս ամենին զուգահեռ՝ կան բազմաթիվ փաստեր, նյութեր, որոնց մասին այսօր այդ քաղաքական շրջանակները չեն խոսում, ուստի բացը լրացնելու համար է, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը դիմեց քաղաքացիներին՝ առաջարկելով՝ եթե ունեն որևէ տեսագրություն՝ այդ դեպքերի հետ կապված, տրամադրեն մեզ. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը։

«Արդյունքում՝ ստացանք մեծ քանակի նյութեր։ Բերեմ մի օրինակ՝ եթե մինչև հիմա կար կարծիք, որ վրաններում ժողովուրդը քնած է եղել, և ոստիկանությունը բռնի գործողություններ է կատարել, ապա մեր ձեռքում հայտնված տեսանյութից երևում է, որ այն պահին, երբ ոստիկանները մոտեցել են, «Հայկական Ժամանակի» նախկին լրագրող և ներկայիս պատգամավոր Հայկ Գևորգյանը հեռախոսով հայտնում է հետևյալը. «Ոստիկանները եկան, ժողովրդին խնդրեցին, որ արթնանան, կանանց և երեխաներին խնդրեցին, որ հեռանան, որից հետո սկսեցին խուզարկությունը»»,- ասաց Մանթաշյանը՝ նշելով, որ իրենց ձեռքում հայտնված որոշ կադրեր մինչև այժմ չկան քննվող գործի նյութերում, ուստի դրանք նոր լույս են սփռում այս գործի վրա։

Խոսելով «Մարտի 1»-ի գործի քննության մասին՝ Մանթաշյանը նշեց, որ այն չէր հայտնվի իրենց հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում, եթե օրվա իշխանության ղեկավարը ամեն գնով չփորձեր քողարկել այդ իրադարձություններին իր մասնակցությունը։

«Երբ մենք տեսանք, որ Մարտի 1-ն ընդամենը այս իշխանության համար քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիք է, միջոցներ ձեռնարկեցինք, որ ցույց տանք Մարտի 1-ի իրական կողմը, որպեսզի այս գործը չդառնա հաշվեհարդարի ու քաղաքական հետապնդման միջոց»,- ասաց Մանթաշյանը՝ ընդգծելով, որ վարչապետ Փաշինյանը վստահաբար զգում է իր մեղքն այդ դեպքերի համար, ինչով պայմանավորված էլ՝ հարցը պահում է իր խոշորացույցի տակ։

«Փաշինյանը 30-ական միլիոններ տալով զոհերի հարազատներին՝ երկու հարց է լուծում՝ այդ գումարը որպես կաշառք է տվել ու հարազատներին որպես իրավահաջորդ բերել-հասցրել դատարան այն դեպքում, երբ շուրջ երկու տարի քննվող գործում որևէ տող չկա Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների մասին։ Փաշինյանը նաև անցյալի մեղքերն է փողով գնում»,- ասաց նա։ Անդրադառնալով Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետի հայտարարությանը՝ Մանթաշյանն ասաց, որ այդ երթը լինելու է ընդամենը սեփական վարկանիշը չափելու և ընտրազանգվածը թվերով ճշտելու հերթական տարբերակը, ինչն այս տարի առավել է կարևորվում, քանի որ ապրիլի 5-ին կայանալու է հանրաքվե։

«Եթե մարդ տասը տարի շարունակ, ըստ զոհերի ծնողների, անգամ այդ զոհերի գերեզմանների տեղը չի իմացել, բայց հենց դառնում է իշխանություն, զոհերի թեման կարմիր թելի պես անցնում է նրա քաղաքականության մեջ, սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ընդամենը դիվիդենտներ հավաքելու հնարքի հետ։ Այս տարի Մարտի 1-ի այդ երթով Նիկոլ Փաշինյանը ստուգելու է իր ընտրազանգվածը, ուստի այն այս տարի ավելի է կարևորելու, քանի որ ապրիլին անցկացնելու է հանրաքվե»,- ասաց Մանթաշյանը։

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին՝ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց, որ դա ընդամենը իշխանության ղեկավարի՝ սեփական քիմքին հաճո Սահմանադրական դատարան ունենալու նպատակ է հետապնդում։

«Այդ նպատակի բուն պատճառը պետք է փնտրենք այն օրակարգերի մեջ, որոնք պետք է անցնեն Սահմանադրական դատարանով: Դրանք են՝ Ստամբուլյան կոնվենցիան և Արցախի խնդիրը։ Ես այս օրակարգի մեջ չեմ դիտարկում Ռոբերտ Քոչարյանի գործը, որովհետև մենք ունենք դեպք, երբ Առաջին ատյանի դատարանը չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես որ, եթե այդ հարցը լիներ, իրենց որևէ բան չէր խանգարում, որ բարձր դատարանի որոշումը ևս մեկ անգամ չկատարվեր»,- ասաց Մանթաշյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>