Արագածոտնում 37-ամյա կին վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում (ֆոտո)
Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի (վարորդ 37-ամյա Լիա Շ.) ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, որից հետո ավտոմեքենան քարշակի եւ ճոպանի միջոցով դուրս են բերել երթեւեկելի գոտի։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Լիա Շ.-ն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ընկերությունում:

