Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը
15
Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

Ճանաչված կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ինքնատիպ երեկո անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Հայաստանի պետական ջազ նվագախումբը մի ամբողջ երեկո հնչեցրեց ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվեցին գերշվինյան ելևէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երևանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ մենակատարներ: Ներկայացվեցին նաև գերշվինյան գործերի հետաքրքի, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:

Հավելենք, որ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։ 

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>