Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է, որի արդյունքում կարող են բախվել Ռուսաստանն ու Թուրքիան: Առաջին հայացքից մեզ շատ չհետաքրքրող այս կոնֆլիկտը կարող է էական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա: Ինչո՞ւ։ Փորձենք բացատրել և ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:

Ի՞նչ է կատարվում Իդլիբում և ինչո՞ւ այն մեզ պետք է հետաքրքրի

Բանն այն է, որ երբ Սիրիայում պատերազմ էր ընթանում Բաշար Ասադի բանակի ու սուննի արաբների շահերը ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների միջև, արտաքին խաղացողները՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք աջակցում էին Ասադին, առաջարկեցին ահաբեկիչներին յուրօրինակ «հումանիտար միջանցք» դեպի Իդլիբի մարզ: Արդյունքում, ռուսներին և Ասադին հաջողվեց «մաքրել» երկիրը ահաբեկիչներից՝ նրանց համար յուրատեսակ «ռեզերվացիա» ստեղծելով Իդլիբում:

Այս հարցում ռուսներին մեծապես օգնեց Թուրքիան: Վերջինս երաշխավոր դարձավ սուննի արաբներին, որ ռուսներն ու Ասադի բանակը երբեք Իդլիբ չեն մտնի:

Խորամանկ Պուտինը թուրքերին համոզեց այն պատրվակով, որ հետագայում Իդլիբը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտին: Այդպիսով Սիրիայի պետական ապագա կառուցվածքում Թուրքիան կունենար իր ազդեցության մասնիկը:

Էրդողանը ռուսների այդ խայծը կուլ էր տվել նաև այն պատճառով, որ դրանով մասնակիորեն կատարվում էր Էրդողանի նեոօսմանյան ծրագրերի երազանքը կոնկրետ Սիրիայում:

2018-ի սեպտեմբերին Աստանայում հիմնվեց Իդլիբի, այսպես կոչված, «լարվածության վերացման գոտին», որի երաշխավորն էր «նշանակված» Թուրքիան: Սակայն ստանալով այդ «արտոնությունը»՝ Թուրքիան ստանձնել էր նաև մեկ այլ պարտավորություն: Իդլիբում տեղակայված ավելի քան 30 հազարանոց ահաբեկիչների բանակը պետք է զինաթափվեր: Նրանց հիման վրա պետք է ձևավորվեր միասնական Իդլիբյան ոստիկանական ուժեր: Իսկ տեղի սուննի արաբների շահերը պետք է ներկայացնեին ոչ թե կրոնամոլ ահաբեկիչները, այլ չափավոր աշխարհիկ գործիչները: Ողջ այդ «աշխատանքը» դրված էր Թուրքիայի վրա: Սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ սուննի արաբներին համոզել, որ նրանք հրաժարվեն կրոնամոլ դիրքերից հանդես գալ:

«Ջաբհատ ան Նուսրայի» տեղը թուրքերը ստեղծեցին «Թահրիր Ար-Շամ»-ը, սակայն անվանափոխությունից նրանց բովանդակությունը այդպես էլ չփոխվեց:

Անկարան Իդլիբում ձևավորեց «Ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունը, որպեսզի նրա շուրջ համախմբի սուննի արաբների վերնախավին: Սակայն դա էլ չհաջողվեց։ Այդ կառույցի մեջ հիմնականում մտան տեղի փոքրաթիվ թուրքոմանների ներկայացուցիչները, որոնք կազմում էին բնակչության ընդամենը չնչին՝ 0.5 տոկոսը:

Արդյունքում Թուրքիային չհաջողվեց Իդլիբն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել նույնիսկ այն դեպքում, երբ սուննիները հասկանում էին, որ նրանց պաշտպանության երաշխավորն Ասադի հարձակումներից միայն թուրքերը կարող են լինել։

Այստեղ տեղին է նշել, որ Իդլիբի մարզում պատերազմից առաջ բնակչության թիվը կազմում էր ավելի քան 1,5 մլն մարդ: Ընդ որում, նրանցից 90 տոկոսը սուննի արաբներ էին, որոնք խիստ ընդդիմադիր էին տրամադրված Ասադի ռեժիմի հանդեպ: Քրդերը կազմում էին բնակչության մոտ 5 տոկոսը։ Նույնքան էին արաբ քրիստոնյաները:

Պատերազմի արդյունքում քրդերն ու քրիստոնյաները վտարվեցին իրենց օջախներից, և նրանց տեղը համալրեցին Սիրիայի այլ բնակավայրերից փախած սուննի արաբները: Այսօր նրանց թիվը այս մարզում կազմում է մի քանի միլիոն մարդ, որոնք կտրականապես մերժում են մտնել Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:

Եվ այսպես, Իդլիբը, որպես Սիրիայի տարածքում «ահաբեկչական կղզյակ», մշտական սպառնալիք է Ասադի համար: Նախ այս մարզի հյուսիս-արևելքում է գտնվում Հալեպը, որը լինելով Ասադի վերահսկողության տակ՝ այնուամենայնիվ կոմունիկացիոն տեսակետից Իդլիբի պատճառով նույնպես կտրված է մնում Դամասկոսից և մյուս մարզերից: Բացի այդ Հալեպին և ծովին կապող միջանցքը նույնպես անցնում է Իդլիբով: Իդլիբի արևմուտքում գտնվող Լաթակիան, որտեղ առավելապես ապրում են ալավիները (Ասադի դաշնակիցները), նույնպես կտրված է մնում Հալեպից, որը միշտ համարվել է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը:

Եթե մեզ համար հասկանալի տերմինով նշենք, ապա կարելի է Իդլիբը համարել Սիրիայի «Լաչինն ու Շուշին»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Իդլիբը Թուրքիայի համար

Իդլիբը միշտ եղել է Սիրիայի սուննի բնակչության ռեժիմին դիմադրող գլխավոր օջախը: Սուննի արաբների մոտ Թուրքիայի հանդեպ եղել է միշտ այն զգացողությունը, ինչ մեզ մոտ եղել է ռուսների հանդեպ: Այդ իսկ պատճառով Թուրքիան միշտ փորձել է «հայրական օգնությամբ» կամ մեծ եղբոր վարքագծով աչքի ընկնել սուննի արաբների նկատմամբ: Ի դեպ, նրանցից մոտ 3 մլն-ը փախստականի կարգավիճակով այսօր բնակվում է Թուրքիայի հարավային մասում:

Թուրքիան միշտ դիտարկել է Իդլիբը և սուննի արաբներին որպես Սիրիայում իր դաշնակիցների: Ի դեպ, անցած դարի 30-ական թվականներին Սիրիայի տարածքում էր գտնվում նաև Խաթայի մարզը, որտեղ մեծամասնությունը կազմում էին թուրքոմանները: Օգտվելով այդ հանգամանքից՝ Թուրքիան այն ժամանակ «հանրաքվե» անցկացրեց Խաթայում և պոկեց այդ մարզը Սիրիայից՝ կցելով իր տարածքին: Ինչպես, որ ռուսները 2014-ին Ղրիմն անջատեցին Ուկրաինայից և միացրին իրենց:

Մինչև այսօր էլ Սիրիան չի ճանաչել Խաթայի անջատումը և տարածքային պահանջ ունի Թուրքիայի նկատմամբ: Եվ այդ պատմությունը հաշվի առնելով՝ Դամասկոսում ունեն մտավախություն, որ Խաթայի ճակատագրին կարող է արժանանալ նաև այսօրվա Իդլիբը:

Ի՞նչ են մտածում Իդլիբի խնդրի մասին Թուրքիայում

Իդլիբը տարբերվում է Խաթայից նրանով, որ այնտեղ թուրքալեզու բնակչության տոկոսը շատ չնչին է, և այդ իսկ պատճառով Անկարան լուրջ հույսեր չունի այս տարածքը նույնպես կցել իրեն:

Էրդողանի նպատակն է իրականացնել իր նեոօսմանյան ծրագրերը՝ հենվելով Սիրիայում հենց սուննի արաբների վրա, ձևավորելով այս երկրում իր ազդեցության գոտին: Բայց այս քայլով նա բախվում է Ասադի հետ, որին անվերապահորեն աջակցում են Մոսկվան և Թեհրանը: Եվ Էրդողանը պետք է որոշի՝ արժե՞ դրա պատճառով հակադրվել Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրային կարծիքին, ապա այն շատ արագ փոխվում է: Նեոօսմանիզմը այստեղ իր տեղը սկսում է զիջել քեմալականությանն ու նույնիսկ պանթուրքիզմին: Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրության արդյունքները դա ցույց տվեցին: Իսկ, ինչպես ասում էր ժամանակին Էրդողանը, «ով կհաղթի Ստամբուլում, նա էլ հաջորդ քայլին կստանձնի երկրի ղեկը»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթանակ տարավ քեմալականը: Այսօր քեմալական և պանթուրքիստական բոլոր շրջանակները կոչ են անում Էրդողանին հրաժարվել Սիրիայում սուննի արաբներին աջակցելուց և փոխարենը ավելի ակտիվ զբաղվել, օրինակ, Ադրբեջանով և Ղարաբաղով:

Օրեր առաջ նույնիսկ Էրդողանի երբեմնի աջակից, «իսլամիստ», այդ երկրի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց հետևյալը.

1. Թուրքիայում քաղաքական իսլամն այլևս ակտուալ չէ,

2. Սիրիայում հանուն սուննի արաբների Թուրքիան չպետք է բախվի Մոսկվայի հետ,

3. Ռուսաստանից «Ս-400»-ի գնումը սխալ էր, քանզի դրանով Թուրքիան կորցրեց իր վստահությունը Արևմուտքի մոտ,

4. Թուրքիան պետք է զերծ մնա Ռուսաստանի հետ առավել մերձենալուց, քանզի դա հակասում է Թուրքիայի կենսական շահերին:

Պետք է նշել, որ եթե նույնիսկ «չափավոր» Գյուլն է այս դիրքերից քննադատում Էրդողանին, ապա կարելի է կռահել, թե ինչպիսի մթնոլորտ է ձևավորվել արդեն այդ երկրում:

Ի՞նչ են մտածում Իդլիբի մասին Թուրքիայի պանթուրքիստներն ու Ադրբեջանը

Այստեղ այն կարծիքին են, որ նեոօսմանիզմն իրատեսական գաղափար չէ, և պետք է հենվել ոչ թե հին մաշված կրոնական արժեքների, այլ «արյան կանչի» վրա: Քանզի ժամանակակից աշխարհում սա միակ կենսունակ գաղափարն է: Այդ իսկ պատճառով էլ այս շրջանակները կոչ են անում Էրդողանին բանակցել Պուտինի հետ՝ «Իդլիբը փոխում ենք Ղարաբաղով» բանաձևով:

Ըստ նրանց՝ միևնույն է վաղ թե ուշ Ասադը վերահսկելու է Իդլիբը: Մանավանդ, որ սուննի արաբները Թուրքիային հիշում են, երբ առաջանում է վտանգ Ասադի կողմից: Մյուս սուննի արաբական ռեժիմները նույնպես մոռացել են Թուրքիային: Մինչդեռ, ըստ այդ շրջանակների, Կովկասում Թուրքիան կարող է ձեռք բերել «մնայուն արժեքներ», եթե ակտիվ աջակցի Ադրբեջանին:

Իր հերթին ռուսական շրջանակները համարում են, որ Թուրքիան վաղուց պետք է զիջեր Իդլիբը Ասադին ու Մոսկվային, քանզի հատկապես վերջինիս ջանքերով Թուրքիան ստացավ Սիրիայի հյուսիսում 130 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ վերահսկելի գոտի, որտեղ արդեն քրդական ուժեր չկան:

Մոսկովյան շրջանակները հիշեցնում են այսօր թուրքերին, որ քրդերին աջակցում էին ամերիկացիները, և միայն ռուս-թուրքական համաձայնության շնորհիվ Անկարային հաջողվեց առանց պատերազմի «մաքրել» այս տարածքները քրդական ուժերից:

Բացի այդ, ռուս-թուրքական հարաբերություններում բացի Իդլիբից, Ղարաբաղի և քրդերի խնդիրներից ավելացել է նաև Լիբիայի հարցը, որտեղ Մոսկվայի ու Անկարայի շահերը նույնպես բախվում են իրար:

Կհաջողվի՞ Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին համոզել «փոխանակել Իդլիբը Ղարաբաղի հետ», կախված է մի շարք հանգամանքներից: Առաջինը՝ Հայաստանի ու Ղարաբաղի դիրքավորումներից, նրանց դիմակայելու հնարավորություններից և էլի մի շարք հանգամանքներից: Սակայն, մի հարցում Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին: Նրանք կարողացել են իրենց պրոքսի ուժերի միջոցով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Օգտվելով այն հանգամանքից, որ հայերը չունենալով երկարամյա պետականության փորձ՝ չեն կարողանա լուրջ պետականություններ կերտել Հայաստանում և Ղարաբաղում:

Վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների ու թուրքերի վեկտորները Հայաստանի ուղությամբ «ճիշտ», այսինքն՝ մեզ համար անցանկալի ուղղությամբ են զարգանում: Իսկ թե ինչքանով դա հերիք կլինի հասնել իրենց վերջնական նպատակին, դա արդեն այլ քննարկման թեմա է։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>