ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Մաթևոսյան. Կոլեկտիվ հանցագործության մեջ պատգամավորներին ներառելու փորձը տապալելուց հետո պատասխանատվությունը գցեցին ժողովրդի վրա

Քարոզարշավի մեկնարկն արդեն հինգ օր է, ինչ տրված է, բայց, այդուհանդերձ, կողմերի մարտավարությունը որոշակիորեն հանգիստ է։

Արտաքին դաշտում չկա ընդգծված ակտիվություն, չկան հստակ ծրագրեր ու նպատակաուղղված քարոզչություն։ Խոսելով քարոզարշավի նման տեմպի հնարավոր պատճառների մասին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս փուլի համար մի քանի հանգամանք է առանձնացնում։ «Նախորդ իշխանություններին մենք բազմիցս քննադատել ենք, այսպես կոչված, գիշերային որոշումներ կայացնելու համար։

Այսինքն, երբ գործընթացը կարող էր գնալ մեկ ուղղությամբ, բայց առավոտյան կարող էինք արթնանալ ու իմանալ, որ, օրինակ՝ Մաքսային միության անդամ ենք դառնալու։ Հանրությունը, ինչպես նաև քաղաքական վերնախավն անհաղորդ էին այն որոշումներին, որոնք կայացվում էին իշխանության բուրգի գագաթին։

Նույնն իրականում այս դեպքում է։ Այս իշխանությունը սկզբից փորձեց Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական փոփոխությունների հիման վրա։

Որոշ պատգամավորներ ստորագրեցին այս ամենի տակ, բայց ընթացքում իշխանության ներսում, մասնավորապես ստորին օղակներում հասկացան, որ հետագայում ցանկացած նոր իշխանություն այս գործողությունների մեջ քրեական տարրեր է տեսնելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև հետագայում պատասխանատվության ենթարկվելու հնարավորության խնդրի մասին։

«Ընդհանուր առմամբ, այսպես ասած, կոլեկտիվ հանցագործության մեջ իր խմբակցության պատգամավորներին ներառելու վարչապետի փորձը չստացվեց, հետևաբար, պատասխանատվությունը գցեցին ժողովրդի վրա՝ հայտարարելով հանրաքվե իրականացնելու մասին։

Բայց, այդուհանդերձ, առաջին հերթին հենց իշխանությունը պատրաստ չէր հանրաքվեին՝ հաշվի առնելով վերոնշյալ գիշերային որոշման տրամաբանությունը։ Սա է պատճառը, որ նոր-նոր սկսում են թափ հավաքել, մրցույթ են հայտարարել, գրասենյակներ են բացում և այլն։ Մեծ հաշվով, այս որոշումն անակնկալ էր բոլորի համար։

Սա է նաև պատճառը, որ վարչապետի մի քանի հրապարակումներից զատ ոչինչ չկա։ Մինչև հիմա ակտիվ քարոզչություն չի իրականացվում»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը։

Քաղաքագետը չի բացառում նաև զգուշավորության հանգամանքը։ «Վարչապետի՝ Գերմանիա կատարած վերջին այցը և Մյունխենյան գագաթաժողովին մասնակցելը պայմանավորված չէր միայն Ալիևի հետ հանդիպման հանգամանքով։

Նպատակներից մեկը միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպելն էր, ներհայաստանյան խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելը։ Միևնույն ժամանակ տեսանք, որ անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանում տեղի ունեցող խնդիրներին, բարձրաձայնվեց նաև Վենետիկի հանձնաժողովի մասին։

Իհարկե, իշխանությունները «մանր ժուլիկության» գնացին՝ հայկական տարբերակում հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ չներկայացնելով կանցլերի խոսքերը, բայց 3 միլիոնանոց Հայաստանում գերմաներեն իմացողներ կային։

Մեծ հաշվով, քանի որ դրսից էլ չստացվեց լեգիտիմություն ապահովել, հիմա ակնհայտորեն սպասում են Վենետիկի հանձնաժողովի արձագանքին։ Կարծում եմ՝ նաև այս հանգամանքով է պայմանավորված որոշակի զգուշավորությունը գոնե հայտարարությունների մակարդակով։

Օրինակ՝ շտաբները դեռ կարող էին չձևավորվել, բայց պատգամավորները, գոնե իրենց սոցիալական ցանցերի ռեսուրսն օգտագործելով, այս փուլում ակտիվ քարոզչական պայքարի մեջ կմտնեին, ինչին, այնուամենայնիվ, ականատես չենք լինում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միգուցե սպասում են արտաքին դաշտի գնահատականներին։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այս պարագայում, իհարկե, շատ հանգամանքներ կախված են նաև հակադիր բևեռի գործողություններից։

«Բայց, ամեն դեպքում, մի յուրահատկություն արձանագրենք։ Նախկինում տեղի ունեցած հանրաքվեների ժամանակ կողմ դիրքորոշում ունեցող հատվածում իշխանությունն էր, իսկ մյուս բևեռում (մի կողմ թողնենք ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու հանգամանքը) կայացած քաղաքական ուժեր էին։

Բայց այս պարագայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, փաստաբանները։ Եվ տրամաբանական է, որ ռեսուրսային բազան իրենց մոտ այդքան էլ մեծ չէ։

Այս պարագայում ստիպված են ոտքի վրա ինչ-որ գործողություններ իրականացնել. երբ այս ամենն անակնկալ է իշխանության ներկայացուցիչների համար, ապա քաղաքացիական հասարակության դեպքում ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կայացնեն այն ինստիտուտները, որոնցով հնարավոր կլինի սաստել իշխանության ախորժակը։

Հետևաբար՝ սա երկար ժամանակ պահանջող գործընթաց է ենթադրում»,-ընդգծեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իր տպավորությամբ սա առողջ գործընթաց է։

Բ. Մաթևոսյանի խոսքով, իշխանությունը փորձելու է ամեն դեպքում վարչական ռեսուրսների կիրառմամբ ապահովել ըստ օրենքի իրեն անհրաժեշտ 650 հազար քվեն՝ «այո»-ի օգտին. «Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ամեն դեպքում, այն էյֆորիան, որը կար 20-21 ամիս առաջ, նվազել է։

Պետք է ինչ-որ այլ ռեսուրսներով մարդկանց բերել հանրաքվեի։ Եվ այս պարագայում, երբ չունես հստակ արդյունքներ, մնում է հին ու բարի մեթոդներով, վարչական ռեսուրսների կիրառմամբ քվեարկության բերելու տարբերակը»։

Հանրաքվեն, ըստ նրա, պետք է դիտարկել մեկ տրամաբանության շրջանակում. «Կոնկրետ մեկ մարդ, որն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ցանկանում է ամբողջատիրական իշխանություն ձևավորել, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերն անձամբ իրեն կպատկանեն։

Հենց այս տրամաբանության շուրջ պետք է դիտարկենք թե՛ հանրաքվեն, թե՛ հանրային դաշտում Նիկոլ Փաշինյանի գրեթե ցանկացած գործողություն։ Եթե պատմությունը ուսումնասիրենք, տեսնենք թե՛ մեր հարևան Վրաստանի օրինակը, թե՛ 20-րդ դարի բռնատիրական համակարգերի պատմությունը, կեզրակացնենք, որ շարքային քաղաքացու շահերի սպասարկման տեսանկյունից սա բացասական երևույթ է։

Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ կախված լինի մեկ մարդուց։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»։ Ամփոփելով՝ քաղաքագետը հավելեց. «Հիմա շատ ակներև է, որ ունենք պատահական մարդկանց իշխանություն։

Կան մարդիկ, որոնք 22-23 ամիս առաջ չէին պատկերացնում, որ կարող են իշխանության գալ, բայց ժողովրդի ցասումն ու ներիշխանական համակարգի լարումն այնքան ուժեղ էին, որ իշխանությունը փոխվեց։

Բայց, գալով իշխանության, այդ պատահական մարդիկ մինչև օրս փողոցից, ֆեյսբուքյան էջերից աշխատասենյակներ չեն տեղափոխվել։ Սա հանգեցնում է մի վիճակի, երբ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացման, ինչպես նաև քաղաքական համակարգի առողջացման տեսանկյունից փոփոխություններ տեղի չեն ունենում։

Ու քանի որ նման փոփոխություններ չեն լինում, իշխանությունը փորձում է արհեստական օրակարգ ստեղծել «կա՛մ մենք ենք լինելու, կա՛մ նախկինները» ասվածի շուրջ և լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։

Մանրամասները՝ Past.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>