ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Կարպմանի եռանկյունին՝ զոհը, չարագործը և փրկիչը

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև։

1968-ին Ստիվեն Կարպմանը գրում է «Fairy Tales and Script Drama Analysis» աշխատությունը, որտեղ նկարագրում է «Կարպմանի եռանկյան» կամ այլ կերպ՝ «Ճակատագրի եռանկյան» մոդելը, որը հիմա օգտագործվում է հոգեբանության ու հոգեբուժության մեջ։ Եռանկյան գագաթներն են՝ Զոհը (victim), Չարագործը կամ բառացիորեն՝ Ագրեսորը (persecutor) և Փրկիչը (rescuer)։ Այս կերպարներն օգտագործում են հոլիվուդյան ֆիլմերում, սակայն բնորոշ են նաև հասարակական ու քաղաքական մոդելներին։ Շատ դեպքերում քաղաքական հարաբերությունները հանգեցնելով այս պարզ սխեմային կամ հանրությանը ներշնչելով ու «տեղավորելով» դրա մեջ՝ կարելի է լուծել իշխանության խնդիրը։ Կախված հասարակական գիտակցության պարզության աստիճանից՝ այն կարելի է երկար ժամանակ շահագործել։

Կարպմանի եռանկյունը, ինչպես նշել ենք, օգտագործվում է հոգեբանության մեջ և բազմաթիվ փորձարկումներում, երբ տարբեր մարդիկ դերային խաղերի ժամանակ այդ կերպարների դերերի մեջ են մտել, հետազոտողները հետաքրքիր օրինաչափություններ են բացահայտել։

Հատկապես հետաքրքրություն են առաջացնում Զոհի և Փրկչի կերպարների մոտիվացիաներն ու հոգեբանությունը, որոնք, եթե ուշադիր հետևենք Հայաստանի քաղաքական կյանքին, բնորոշ են նաև մեր քաղաքական «դերակատարներին»։

Փրկիչը

Այստեղ բառացիորեն կմեջբերենք դերային խաղերի ժամանակ բացահայտված Փրկչի մոտիվացիայի ու հոգեբանության նկարագրությունից․ «Եռանկյան պայմաններում փրկիչը ոչ թե նա է, ով զոհին օգնության է հասնում, այլ նա, ով ունի խառն կամ թաքնված մոտիվներ, որին էգոիստական նպատակներով շահավետ է «փրկել» զոհին։ Փրկիչն առերևույթ զոհին փրկելու նպատակ ունի և թվում է, թե ճիգեր է գործադրում դրա համար, սակայն նա ունի նաև թաքնված նպատակներ ոչ թե իրավիճակը հանգուցալծման հասցնել, այլև հասնել հաջողության ու ստանալով հանրային ճանաչում՝ լուծել իր անձնական խնդիրները։ Կան նաև հոգեբանական դիվիդենտներ՝ բարձրանալ ինքն իր աչքում ու զգալ այլոց վրա իր իշխանությունը։ Թվում է, թե նա փորձում է փրկել զոհին, բայց իրականում ցանկանում է երկարաձգել փրկչագործության գործընթացը, որպեսզի ավելի երկար ժամանակ ստանա իր դիվիդենտները»։

Այդ փորձարկումների անալիտիկ Կլոդ Շտայները, հետևելով ու վերլուծելով նման խաղերը, եզրակացրել է․ «Զոհը իրականում այդքան էլ անօգնական չէ, Փրկիչն իրականում չի էլ օգնում Զոհին, իսկ Չարագործը չի ունենում հիմնավորված մոտիվներ»։

Եթե վերադառնանք Հայկական իրականություն, ապա տեսնում ենք, որ Փրկիչը՝ «ժողովրդի վարչապետը», պերմանենտ հեղափոխություն, այսինքն փրկչագործության հարատև գործընթաց է սկսել։ Եթե սկզբնական շրջանում Չարագործը նախկին իշխանությունն էր, ապա նրա հանձնվելուց հետո նոր Չարագործը Սահմանադրական դատարանի դատավորներն են, վաղը կպարզվի, որ Չարագործը լրագրողներն են, փաստաբաններն են, գործարարներն են։ Այսինքն, Կարպմանի եռանկյունին պետք է միշտ գործի․ առանց Չարագործի չի կարող լինել նաև Փրկիչ։

«Խաղը» պետք է զարգացում ունենա, իսկ սյուժեն՝ ժամանակի ընթացքում բարդանա։ Եթե «հեղափոխությունից» հետո կոնֆլիկը կարծես թե պետք է սպառված լինել, իսկ «խաղը»՝ ավարտված և պետք է սկսվեր պետականաշինության ստեղծագործ ժամանակաշրջանը, ապա դա կլիներ Եռանկյան ավարտը։ Նոր սյուժե է պետք։ «Խաղաքարտերը» պետք է վերադասավորել, հիմա, ըստ նոր սյուժեի, նոր «սևեր» ու նոր «սպիտակներ» են պետք։ Ըստ նոր սյուժեի՝ Չարագործը ՍԴ-ն է, և նրանք, ովքեր հանրաքվեին կասեն այո, անկախ իրենց նախկին կենսագրությունից, զոհերն են, իսկ նրանք, ովքեր կասեն ոչ՝ նոր չարագործերն են՝ նույնպես անկախ իրենց նախկինում «սև» կամ «սպիտակ» լինելուց։

Զոհը

Զոհը նույնպես հետաքրքիր կերպար է և միշտ չէ, որ՝ դրական։ Ըստ ուսումնասիրությունների՝ «Զոհին բնութագրում է պատասխանատվություն ստանձնելու անպատրաստությունը։ Զոհը վստահ է իր անճարակության վրա ու միշտ Փրկիչ է որոնում, ինչպես նաև դեպի իրեն է գրավում Չարագործին, որովհետև չի ցանկանում դուրս գալ իր պասիվ դերակատարությունից ու իր կյանքի համար լինել պատասխանատու։ Եթե Զոհին լուծումներ են առաջարկում, դրանք միանգամից մերժվում են, որովհետև Զոհը համարում է, որ իր խնդիրներն անլուծելի են։ Զոհի դերը պայմանավորված է նրա անձի քայքայմամբ, որովհետև նա իր խնդիրների լուծումը դնում է Փրկչի ուսերին և հրաժարվում է լիարժեք կյանքով ապրել»։

Զոհը կարող է լինել նաև ամբողջ հասարակությունը կամ հասարակության մի զգալի հատվածը։ Սոցիալական ցանցերը լի են հայհոյանքներով այն մարդկանց հանդեպ, որոնք «խանգարում» են Փրկչին իրենց փրկել։ Հայհոյանքներն ու անեծքները պասիվ մարդուն բնորոշ դրսևորումներ են։ Մտածել և տեսակետներ հայտնելը ենթադրում են, որ Զոհը պետք է նույնպես դառնա ակտիվ խաղացող ու պետք է ջանքեր գործադրի իր վիճակը բարելավելու համար, սակայն Զոհը դա չի ցանկանում, նա պասիվ խաղացող է։ Զոհը նաև դիտորդ է։

Չարագործի կերպարը, որքան էլ տարօրինակ լինի, Կարպմանի եռանկյունում ամենաերկրորդականն է։ Չարագործը ոչ թե կերպար է, այլ ավելի շուտ միֆ, որի կարևորությունն ավելի շուտ վիրտուալ, քան թե իրական նշանակություն ունի։ Չարագործն ապահովում է մյուս երկու կերպարների դերակատարությունը։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>