ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել

Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։ Խոսքը վերաբերում է որպես ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը․

Եվ այսպես․

Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, սակայն ստանում է աշխատավարձ և օգտվում դատավորի համար օրենքով նախատեսված հասանելիքից, ասաց․ «Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել»։ Մեկ այլ հարցի՝ ի՞նչ է պատրաստվում անել այդ մտահոգության առիթով, պատասխանեց․ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Yerevan.Today-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետևյալ հարցերով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսից անցել է 11օր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը իրավիճակը պարզելու վերաբերյալ, և ի՞նչ դիրքորոշում ունի կառավարության ղեկավարը ՍԴ դատավորի՝ ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չհաճախելու մասին»։ Օրենքով նախատեսված ամենակարճ ժամկետում՝ հենց հաջորդ օրը, ստացանք հետևյալ պատասխանը․ «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։

Եթե սա համարենք սպառիչ պատասխան կառավարությանն ուղղված մեր հարցերին, կստացվի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևյալն է (քանի որ մենք կառավարությունից խնդրել էինք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը)՝ քանի որ Վահե Գրիգորյանը չի օգտվում վառելիքից, չի ստացել պարգևավճար, ուրեմն Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում նրա՝ աշխատանքներին չմասնակցելը։

Yerevan.Today-ը դիմեց Սահմանադրական դատարանի աշխատակազմին՝ հետևյալ հարցերով․

1․ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր երբևէ ստացե՞լ է պարգևավճար, եթե այո, ապա ո՞ր ամիսներին և ինչ չափով, նրան հատկացվե՞լ է ծառայողական ավտոմեքենա և վառելիք, օգտվո՞ւմ է դրանցից, թե՝ ոչ։

2․ ՍԴ վարույթում գտնվող գործերից քանի՞սն են մակագրվել Վահե Գրիգորյանին և դրանց ի՞նչ ընթացք է տրվել դատավոր Վահե Գրիգորյանի կողմից։

3․ Եթե ՍԴ դատավորն այցելում է ՍԴ, բայց չի մասնակցում նիստերի, դա համարվո՞ւմ է անհարգելի բացակա, թե՝ ոչ։

4․ Եթե համարվում է անհարգելի բացակա, այդ դեպքում քանի՞ անհարգելի բացակա է ունեցել Վահե Գրիգորյանը։

5․ Անհարգելի բացակաների պարագայում ի՞նչ պատիժ է սահմանված։

Ստացել ենք պատասխան, որը բոլորովին տարբերվում է կառավարության պատասխանից, ավելին՝ հերքում է դրանք ամբողջությամբ։

Եվ այսպես, ներկայացնում ենք մեզ տրված պատասխանը․

«1․ Լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը չի իրականացրել որպես Սահմանադրական դատարանի դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ։ Այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 Սահմանադրական դատարանի նիստ), չի մասնակցել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ։ Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։ Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է Սահմանադրական դատարանի այլ դատավորների։

2․ Հարկ է նշել, որ նշված անգործության հարգելիության վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվել վերջինի կողմից (այս համատեքստում բացառություն են կազմում այն մի քանի գործերը, որոնց քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել)։

3․ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համատեքստում դատավորի ֆիզիկական ներկայությունը Սահմանադրական դատարանում ինքնին չի դիտարկվում որպես դատավորի լիազորությունների իրականացում։

4․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում (ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը):

5. Վահե Գրիգորյանի աշխատավարձի չափը կազմում է 793․680 դրամ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում նա 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 1 746 096 դրամի չափով։

6․ Վահե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելուց ի վեր հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։

7․ Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն»։

Հարց․ կառավարությունը, որը ցանկանում է ազատվել ՍԴ դատավորներից և նոր դատավորներով համալրել այդ կառույցը՝ դա բացատրելով այդ կառույցում ճգնաժամով, ինչո՞ւ է թաքցնում ՍԴ-ում ճգնաժամ հարուցելու փորձ անող դատավորի անգործությունը և ինչո՞ւ է պաշտպանում նրան։

Աղբյուրը՝ Yerevan.Today

SD2

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>