Հրդեհ Գորիս քաղաքում
Մարտի 16-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 1 շենքի նկուղային հարկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:46-ին, մարվել՝ 19:52-ին:
Այրվել է նկուղային հարկի պատուհանին փակցված ստվարաթուղթը (մոտ 2,5 քմ) և պատուհանը՝ մասամբ:

