Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխություններին
Դիտել նաև
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բացասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխություններին:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների համար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփոխությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է:
Չնայած նրան, որ նոր է մեկնարկում պաշտոնապես քարոզարշավը, սակայն դեռևս անցյալ շաբաթվանից կոկորդիլոսասեր մարզպետը արդեն հավաքել է մի շարք գյուղերի գյուղապետերին, քաղաքապետերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

