ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը

«Իրատես» թերթը գրում է. «Բանակում առավել կարևոր հարց կա՞, քան զինվորների ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով լվանալն է: Սա ոչ թե հռետորական հարց է, այլ երկրի թիվ մեկ դեմքի հայտարարու­թյունը արված քաղաքական թիվ մեկ ամբիոնից՝ Ազգային ժողովի դահլիճից: Նա վստահեցնում է, որ բանակի խնդիրների առյուծի բաժինը կապ­ված է այն հանգամանքի հետ, որ զինվորներն իրենց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով չեն լվանում, քանի որ քրեական ենթամշակույթի կրող են:

Անկեղծ ասած, չգիտեմ, թե հիգիենան երբ է ստորադասվել քրեական ենթամշակույթին, բայց դժվար թե գտնվի շարքային մեկ այլ քաղաքացի, որ համաձայնի նույն լվացքի մեքե­նայով լվանալ իր ու բոլորովին անծանոթ մեկի հագուստը: Եթե զինվորները նույնիսկ ոչ թե հիգիենայի կանոններից, այլ քրեածին բարքերից ելնելով են այդ կերպ մտածում ու վարվում, միևնույն է, այդ ամենի մեջ սխալ տրամաբանու­թյուն չկա: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, ավելին՝ տարակուսելի է համարում, թե ինչպե՞ս կարելի է տարբեր մարդկանց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայի մեջ լվանալու մեջ վատ բան տեսնել, ապա առաջարկում ենք մեկտեղել բոլոր նախարարների ներքնաշորերն ու փռել նույն պարանին:

Ի դեպ. Նիկոլ Փաշինյանն այն թիվ մեկ պաշտոնյան է, որ ընդդիմա­դիր եղած ժամանակահատվածում Ազգային ժո­ղովի ամբիոնից պարբերաբար բոցաշունչ ելույթներ էր ունենում, թե ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ զինվորի գուլպայի, ներքնաշորի ու հի­գիենայի այլ պարագաների համար ծնողը մտահոգվի: Պարոն վարչապետը բավական խիստ ու կոշտ էր որակում այն չինովնիկներին, որ այդ ամենի պատասխանատուն էին: Վարչապետն այժմ, ըստ երևույթին, մի շարք ելույթների նման նաև սրա մասին է մոռացել, բայց զինվորների գուլպայի. կոնֆետի ու տարբեր պարագաների մասին ծնողն է հոգում:

Մի քանի տարի առաջ նախկին իշխանու­թյունները, օրինակ, այսպիսի լուծում էին մտա­ծել. ամեն զինվորի համար անվանական հա­տուկ ցանց-պարկ էին ստեղծել: Զինվորներն իրենց ներքնաշորերը դնում են պարկի մեջ, որ լվացքի ժամանակ այն դուրս չգա: Պրակտիկան, մեկ անգամ կիրառվելուց հետո, սակայն, դուրս է մղվում: Կարծում ենք՝ խնդիրը կարգավորելու լավագույն լուծումը գումար չխնայելն ու զին-վորներին պարբերաբար նոր ներքնաշորեր տրամադրելն է:

Նշենք, որ բանակում ներքնաշորերի հարցը Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր պատգա­մավորի այն հարցին, թե մտահոգիչ չե՞ն արդյոք վերջին շրջանում բանակում գրանցվող միջադե­պերը, երբ զինվորները զոհվում են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ խաղաղ պայմաններում:

Վարչապետը, փաստացի, շրջանցեց հարցը, ու մինչ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել, թե բանակում ինչ է կատարվում: 2020-ի հունվարից մինչ օրս դեռևս չպարզված հանգամանքներում 13 զինծառայող է զոհվել, կամ սպանվել է ծառա­յակցի կողմից, կամ ինքնասպանության են դրդել: Իսկ այս ամենի ֆոնին երկրի գերագույն գլ­խավոր հրամանատարին հուզող միակ հարցն այն է, թե ինչու զինվորները ներքնաշոր չեն լվա­նում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>