ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է ապրել

168.am-ը գրում է․ «Կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, թե ինչպիսի լուրջ տնտեսական հաջողությունների է հասել «հեղափոխությունից» հետո։ Բայց մոռանում է, թե ինչ ենք ունեցել «հեղափոխությունից» ոչ շատ առաջ։ Ու երբ համադրում ենք տնտեսական զարգացումները «հեղափոխությունից» առաջ և հետո, պարզվում է՝ կառավարությունը հպարտանալու քիչ տեղ ունի՝ անգամ հայտարարվող 8 կամ նույնիսկ 8,2 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում։

«Հեղափոխությունից» 2 տարի անց բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է արձանագրել. եթե նույնիսկ աճը պահպանվել է, ապա այն անհամեմատ ցածր է, քան նախկինում էր։ Ընդ որում, խոսքը տնտեսության առանցքային հատվածների մասին է։

Այսպես` անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության մեջ աճը կազմել է ուղիղ 9 տոկոս։ Թվում է, թե վատ արդյունք չէ։ Բայց արի ու տես, որ այն անհամեմատ ավելի ցածր է, քան «հեղափոխությանը» նախորդած տարում։ 2017թ. արդյունաբերության աճը հասել էր 12,6 տոկոսի։

Կառավարությունը շատ է հպարտանում հատկապես տնտեսության այս ճյուղում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով ու մշակող արդյունաբերության առաջընթացով։ Այնինչ, նախորդ տարվա արդյունքներով՝ մշակող արդյունաբերության ցուցանիշներն անհամեմատ ցածր են, քան ունեինք նախկինում։ Անցած տարվա աճն ընդամենը 7,6 տոկոս է։ Փոխարենը` 2017թ. հասնում էր 15,7 տոկոսի։ Այսինքն` մշակող արդյունաբերության աճի տեմպը «հետհեղափոխական» Հայաստանում, որտեղ ամեն ինչ ընդունված է «աննախադեպ» համարել, ավելի քան կրկնակի պակաս է, քան մինչև «հեղափոխությունը»։

Գանք հանքարդյունաբերությանը, որն ընդունված է եղել համարել նախկինում արձանագրված արդյունաբերության բարձր աճի հիմքերից մեկը։

«Հեղափոխությանը» նախորդած տարում ընդերքի ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների 13,9 տոկոս աճ։ Այնինչ, ընդերքի շահագործմանը պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը խոստանում էր, թե այլևս տնտեսական աճը չի լինելու երկրի հարստությունը դատարկելու հաշվին, անցած տարի ընդերքի արդյունահանումն ավելացրել է գրեթե 24 տոկոսով։ Այստեղ գործող կառավարությունն իսկապես ռեկորդակիր է։ Ընդերքի արդյունահանման աճի տեմպը հիմա գրեթե կրկնակի ավելի բարձր է, քան նախկինում էր։ Եվ ոչ միայն աճի տեմպն է բարձր, այլև արդյունահանման իրական ծավալներն են ավելի մեծ։ Ու դա ևս մեծապես նպաստել է արդյունաբերության աճին։ Բայց դրանով հանդերձ, աճի տեմպը տնտեսության այդ ճյուղում չի հասել «մինչհեղափոխական» շրջանի ցուցանիշներին։

Կառավարությունն անթաքույց հիացմունքով է խոսում արտահանման աճի մասին։ Ավելին, ժամանակ առ ժամանակ վարչապետը պարտադրում է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը հայտարարի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանումն ավելացել է։

«Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16,8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14,6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25,5 տոկոսով, ոսկերչական իրերինը` 19,2 տոկոսով»,- խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ ասում է էկոնոմիկայի նախարարը։

Բայց նախարարը մոռանում է, թե ինչպիսին էին արտահանման տեմպերը մինչև «հեղափոխություն»։

«Հեղափոխությանը» նախորդած տարում արտահանման աճն անցնում էր 25 տոկոսը։ Դրան առայժմ ոչ միայն չի հաջողվում հասնել, այլև նույնիսկ մոտենալ։ Արտահանման աճի տեմպն այսօր առնվազն 2,5 անգամ ցածր է։ Եվ գիտե՞ք, թե ինչով է այդ տարբերությունը բացատրում էկոնոմիկայի նախարարը. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»։

Եվ սա ասում է կառավարության տնտեսական հատվածի պատասխանատուն, ով մինչև «հեղափոխությունը» եղել է նախկին կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը` փոխնախարարի կարգավիճակով։ Ով՝ ով, բայց նա պետք է, որ լավ հիշեր արտահանման այն ժամանակվա ցուցանիշները։ Սակայն, քանի որ չի հիշում, ստիպված ենք հիշեցնել։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2017թ. Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան 25 տոկոսով։ Ու դա տեղի է ունեցել նախորդ տարվա 20 տոկոս աճից առաջ։

Ահա սա է իրականությունը։ Եվ դա ոչ մի կերպ չի տեղավորվում էկոնոմիկայի նախարարի հնչեցրած մեկնաբանությունների մեջ։ Փաստն այն է, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանից ապրանքների արտահանման աճի տեմպն էապես նվազել է։ Չպետք է մոռանալ նաև, որ 2018թ. սկզբին էլ կամ մինչև «հեղափոխություն», արտահանման աճի տեմպը շատ ավելի բարձր էր։ Այն գերազանցում էր 33 տոկոսը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության շրջանում նվազեց և տարեվերջին կազմեց ընդամենը 7,8 տոկոս։

Եվս մեկ ոլորտ, որտեղ այսօրվա կառավարությունն «աննախադեպ» հաջողությունների է հասել, իսկ վարչապետը համարում է «հեղափոխության» ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Խոսքը զբոսաշրջության մասին է։ Անցած տարի, չնայած կառավարության ակնկալիքներին, այնուհանդերձ, զբոսաշրջիկների թվի աճը 15 տոկոսի չհասավ։ Այն կազմել 14,7 տոկոս։

Գուցե դա էլ վատ ցուցանիշ չէ։ Բայց պետք է հիշել, որ «հեղափոխությունից» առաջ զբոսաշրջության ոլորտում ակտիվությունն էլ ավելի բարձր էր ու հասնում էր գրեթե 19 տոկոսի։

«Աննախադեպ» հաջողություններ արձանագրող կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գյուղատնտեսությունը դուրս բերել անկումից։ Այն, ինչպես կար անկումային մինչև «հեղափոխությունը», «հեղափոխությունից» հետո էլ անկումային մնում է։ Անկման տեմպը հիմա նույնիսկ ավելի է խորացել։

Ահա այսպիսին են «հետհեղափոխական» Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված այն «աննախադեպ» հաջողությունները, որոնցով հպարտանում է կառավարությունը։ Բայց մոռանում է, որ նախկինում էլ աճեր եղել են։ Ու շատ ավելի որակյալ և բարձր, քան ունենք այսօր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>