1,5-ամյա երեխա է ցած ընկել Սասունիկ գյուղի շենքերից մեկի երրորդ հարկից
Դիտել նաև
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 13-ին 1,5-ամյա երեխա է ցած ընկել Աշտարակի Սասունիկ գյուղի շենքերից մեկի երրորդ հարկից։
Փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Հրապարակին» Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը փոխանցեց, որ երեխայի վիճակը բավարար է գնահատվում. «Երեխան մեզ մոտ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»։

