Գագիկ Ծառուկյանից խնդրում են կանգնեցնել արտագաղթը
Դիտել նաև
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյան դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր Շիրակի մարզում է։ Մաստարա գյուղում բնակչությունը շրջապատել էր Գագիկ Ծառուկյանին։ Բնակիչները մի շարք խնդիրներից բացի Գագիկ Ծառուկյանից խնդրում էին նաև կանգնեցնել արտագաղթն ու իրենց համար աշխատատեղեր ստեղծել գյուղում։ Մի տատիկ դիմեց Ծառուկյանին.
«Սովետի ժամանակ , որ 60 ռուբլի էի ստանում, էնքան լավ էինք ապրում, երևի քեզնից էլ լավ»։
«Ես քո ցավն էլ տանեմ, հիմա էլ է հնարավոր, ամեն ինչ ձեր ձեռքում է»,- ասաց Ծառուկյանը՝ հորդորելով ճիշտ ընտրություն կատարել։
Նրա ելույթից հետո մարդիկ կրկին մոտենում էին նրան, իրենց անձնական խնդրանքներով։ Ծառուկյանը բոլորին պատասխանում էր.« էդ Խաչիկի հետ, իրան դիմեք»,- նկատի ունենալով Ծառուկյան Դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանին։
Աղբյուրը՝ «Ա1+»:

