Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ ժամը
15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման
դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ
մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

