Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում

ՀՀ վարչապետը ձգտում է օգտագործել պոպուլիստական հռետորաբանություն. Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկոդոնովի խոսքով` մակերեսային հայացքով դիտելիս թվում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեն կրում է ձևական բնույթ: Նա, Tert.am-ի հետ զրույցում, Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի մասին խոսելիս, նկատեց, որ նշյալ թեմաներին վերաբերող քննարկումների կենտրոնում երկու ամսաթվեր են` 2015-ի դեկտեմբերի 6-ը և 2018-ի ապրիլի 9-ը. վերջինն այս պահին գործող Սահմանադրության հանրաքվեի օրն է:

«Դե յուրե նախորդ բարեփոխումերով տեղի էր ունենում լիազորությունների վերաբաշխում իշխանությունների տարբեր ճյուղերի միջև` հօգուտ վարչապետի, Կառավարության և Ազգային ժողովի: Փաստացի նախորդ իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի դեմքով այդ նախագիծը համարում էին գործիք` Հայաստանի քաղաքական օլիմպում իրենց տեղը, բայց արդեն ուրիշ աթոռների վրա պահելու համար,-հիշատակեց նա` մատնանշելով, որ 2018 թվականի ապրիլի 9-ի սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ մտել են ուժի մեջ,-Սահմանադրական դատարանի գործող նախագահի լիազորությունները հաստատվել են 2018-ի մարտին (դրանից ոչ շատ առաջ նա պատգամավորական աթոռից անցավ դատականի): Ամեն դեպքում, նրա լիազորությունների հաստատումը տեղի չունեցավ նոր Սահմանադրությամբ, այլ համապատասխանեց 2005 թվականի մայր օրենքի կանոններին»:

Սերգեյ Մարկեդոնովի նկատառմամբ` այս ամենի հետ մեկտեղ, «թավշյա հեղափոխությունը» չչեղարկեց «հին ռեժիմի» կողմից ստեղծված Սահմանադրությունը. որի հոդվածների համաձայն, Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հաստատվեց վարչապետի պաշտոնում, իսկ նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ խարհրդարանական մեծամասնությունը` այդպիսով ձեռք բերելով երկրում խաղի կանոնները որոշելու հնարավորություններ:

«Չէ՞ որ հենց խորհրդարանին է տրված որոշիչ դեր նոր սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում: Վեց անգամ ավելի ձայների կշռով (88 կողմ, 15 դեմ) Ազգային ժողովը կանխորոշեց ապրիլյան հանրաքվեն: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկությունից երեք օր հետո ստորագրեց համապատասխան հրամանը, որը ձևական բնույթ էր կրում․ նա ի վիճակի չէր կանգնեցնել արդեն արագ ընթացող գնացքը»,-ասաց նա` խոստանալով` անդրադառնալ նախագահի որոշմանն էլ:

Վերլուծաբանի խոսքով, սակայն, որքան էլ կարևոր լինեն հոդվածների ճշգրիտ մեկնաբանությունները և Հայաստանի մայր օրենքի գլուխները, սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի նախապատրաստական շրջանում և սահմանադրական փոփոխություններին վերաբերող քննարկումների ժամանակ անհնար է չտեսնել ներքաղաքական լուրջ պայքար:

«Ներկա իրավիճակն առանց պատճառի չի ստեղծվել: Եվ այնտեղ, ինչպես հայելիում, արտացոլվում են բարդ բախումներ, որոնք եկել են Հանրապետության հրապարակում տեղ ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո»,-ասաց նա:

Սերգեյ Մարկեդոնովը հիշեցրեց նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունները, որ եկել է «դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը»:

«Այդ ժամանակ վարչապետը միանշանակ հայտարարեց, որ «Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չկա դատական համակարգ, որը վայելում է ժողովրդի վստահությունը»: Արդյունքում, հռչակված է նոր քաղաքական խնդիր` պատժամիջոցներ կիրառել երրորդ իշխանության ներսում: Բայց մի բան է հայտարարելը, լրիվ մեկ այլ բան` մտադրությունը գործնականում իրականացնելը: 2019 թվականի մայիսին վարչապետը կոչ արեց արգելափակել դատարանների շենքերը, բայց դատարանների վրա «հեծելազորային հարձակումը» չբերեց արագ հաջողություն: Եվ իրականում, նման տակտիկան, որպես «քաղաքական սպրինտ», լավ է, բայց այն երկար տարածության վազքի համար չէ,-նկատեց նա` նշելով, որ ՀՀ իշխանությունների համար հարց էր նաև, թե ինչպես գտնել այդքան շատ գրագետ իրավաբաններ, որոնք կարող էին մեկ գիշերում լրացնել Սահմանադրական դատարանում առկա բացերը,-Եվ ամենակարևորը, ինչպես պետք է անել իրավական փոփոխություններ, եթե դատական համակարգի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարական տալ: Այդ պատճառով է, որ վարչապետի առջև առաջացել է նման ոչ հեշտ լուծվող գլուխկոտրուկ»:

Սերժ Սարգսյանի ժամանակների` վարչապետի թիմին փոխանցված խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, հեշտ կլիներ նման բան անելը. կուսակցությունները, որոնք վարկաբեկվել էին նախորդ կառավարության կողմից, լքեցին խորհրդարանը և Երևանի քաղաքապետարանը ընտրությունների արդյունքում. նրանց դեմ նաև իրականացվում էր ինֆորմացիոն հզոր քարոզարշավով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից:

«Բայց ով էլ ինչ ասի` «ուղիղ ժողովրդավարության» և «ժողովրդի իշխանության» մասին, Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրության մասին հայտարարելը, ի տարբերություն բարձրագույն օրենսդրական մարմնի, անհնար կլիներ: Արդյունքում, հենց դատական համակարգը` ձևավորված գործող վարչապետին նախորդողների օրոք, դարձել է իր տեսակի մեջ համակարգային ընդդիմադիր: Մնում է միայն կուսակցականապես և գաղափարապես ձևակերպելը»,-նկատեց նա:

Նա նաև նկատեց, որ պատմության մեջ ունեցած դերակատարմամբ ոչ ոք կարող կորել չի կարող «Հրայր Թովմասյանը ամբողջ հետհեղափոխական շրջանում ցուցադրել է նոր իշխանություններին ընդդիմանալու պատրաստակամություն: Հայաստանում հասարակական գործիչներից քչերը կարող են գլուխ գովալ նման փորձով, մեկ էլ Արթուր Վանեցյանն է կարող, որն իր սեփական քաղաքական ճանապարհը սկսել է ոչ ընդդիմադիր դաշտից, այլ ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնի հրաժարականից հետո»,-ասաց նա:

Ապրիլյան հանրաքվեն, այս ճանապարհով, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, Փաշինյանի թիմի համար հաջողություն ունենալու դեպքում, ավարտին կհասցնի դատական և գործադիր իշխանությունների համակեցության ձգտման երկամյա պայքարի շրջանը:

«Պետք է նշել, որ Հայաստանում կամարտահայտման գործընթացի նախապատրաստական շրջանի հետ միաժամանակ տեղի են ունենալու չճանաչված Լեռնային Ղարաբաղի ընտրությունները: Ստեփանակերտում կփոխվի իշխանությունը. Բակո Սահակյանը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին: Եվ այսօր Երևանը չափազանց հետաքրքրված է, որ իր վերահսկողության տակ վերցնի նաև այս քաղաքական տարածքը` իր առանձնահատուկ սիմվոլիկ նշանակությամբ»,-նկատեց նա:

Իշխանության տարբեր ճյուղերի միջև պայքարի համատեքստում, ըստ նրա, հարկ կա հատուկ ուշադրություն դարձնել երկու պահի վրա: Առաջինը` Փաշինյանի ոճն է իշխանության գալուց հետո: «Եթե արտաքին քաղաքականությունում նրան բնորոշ պրագմատիզմը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում արդեն բավականաչափ պարզ է, ապա ներքին գործընթացներում մինչև հիմա նրան ընկալում են 2018-ի ապրիլի «կոշիկներով»»,-նշեց նա:

Դրա հետ մեկտեղ, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, վարչապետը ցույց է տալիս` իբրև թե հեղափոխական մեթոդներն իր համար ինքնանպատակ չեն: «Հին Ազգային ժողովի կամ էլ Սահմանադրական դատարանի դեպքում էլ կարելի է արդարացումներ գտնել «ժողովրդի կարծիքի» մասին խոսելով, բոլոր ավելորդությունները վերագրել «զանգվածների զայրույթին» և այլն,-ասաց նա, ապա ավելացրեց,-բայց ինչպես մենք ենք տեսնում, վարչապետը ձգտում է օգտագործել պոպուլիստական հռետորաբանությունը` օրինականության, բանակցությունների հետ համակցելով: Դա երևաց նաև այն ժամանակ, երբ նա չշտապեց չեղարկել 2015 թվականին ընդունած սահմանադրական փոփոխությունները, որն ընդունվել էր Սերժ Սարգսյանի կողմից և Հրայր Թովմասյանի նշանակալի դերակատարմամբ: Հասկանալի է, որ հակառակ դեպքում, առաջանում է իրավական վակուում և իշխանությունների սեփականաշնորհում տարբեր «ակտիվիստների կողմից», որոնց դիկտատուրայի արդյունքում տուժում է պետությունը: Հենց ՍԴ-ի փոփոխությունների պատմությունը եզրափակվում է հանրաքվեով, այլ ոչ թե որոշվում է բողոքների և ընդդիմադիրներին հեռացնելու միջոցով»:

Այս գործընթացներում, երկրորդ պահը, որ առանձնացնում է ռուսաստանցի վերլուծաբանը, նախագահ Արմեն Սարգսյանի ռեակցիան է տեղի ունեցածին:

«Այո՛, երկրի ղեկավարը ստորագրել է հանրաքվեի անցկացման հրամանը, բայց նրա աշխատակազմը, փաստացի հանդես եկավ դիրքորոշմամբ` «հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ» ոճով: Համարում եմ, որ անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես նշանակելով կամ չնշանակելով հանրաքվեի օր` նախագահը չի արտահայտում իր դիրքորոշումն ու վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ:

Հայաստանի նախագահը փորձառու դիվանագետ է, որը և նախկինում էլ ասել է, որ ցանկացած հիմնական օրենք դոգմա չէ, այլ` գործողության ուղեցույց: Այսօր հանրապետությունում նախագահական ինստիտուտը, ավելի շատ, համարվում է արարողակարգային: Բայց ամեն դեպքում, նա ունի նաև որոշակի «քնած գործառույթներ» ներքին ճգնաժամերի ժամանակ օգտագործելու համար: Դրա համար նախագահի դիվանագիտական դիրքը դիտարկելը ևս իմաստ ունի»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>