ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդությունից, բողոքարկվել է նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ընդ որում՝ այդ մասին պաշտպանական կողմը տեղեկացել է ՝ ի պատասխան գրավոր ներկայացված միջնորդության։ Հարցին ի պատասխան, թե՞ ինչու նախաքննական մարմինը չի տեղեկացրել գույքի վրա կալանք դնելու որոշման մասին և արդյոք այդտեղ միտո՞ւմ է նկատվում, պաշտպանը նկատեց, որ նախկինում նման գործընթացով անցել են և միտում տեսնում է։

«Ընդհանրապես օրենսդրությունը նախատեսում է, որ, եթե գույքի վրա կալանք է դրվում և այդ որոշման շրջանակներում գույքն առգրավվում է, պետք է անձին նախապես ներկայացվի այդ որոշումը, որի մեջ պետք է նշված լինի կոնկրետ պատճառաբանություն, թե ինչու է դա դրվում, նշված լինի կոնկրետ չափ, թե ինչ չափն է բավարար այդ նպատակին անցնելու համար և այդ չափով անձին առաջարկվի հանձնել գույք՝ իրեն պատկանող և արձանագրություն կազմվի դրա մասին։ Դա պատշաճ դատավարական ընթացակարգ է։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակ է կատարվում։ Սկզբից կատարվում են առգրավումներ, վերցվում են խուզարկության նպատակների հետ կապ չունեցող միջոցներ, հետո դրանից հետո որոշում է կայացվում գույքի վրա կալանք դնելու, հետո այդ որոշումը միայն մեր կողմից պահանջելուց հետո է տրամադրվում մեզ։ Այսինքն՝ մինչև այդ մենք պահանջել ենք զուտ ենթադրություն ունենալով, որ նման որոշում կա։ Եթե չպահանջեինք, գուցե չտային էլ»,-ասաց Խուդոյանը։

Խուդոյանի խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։

«Բացի այդ՝ գույքի առգրավումը խուզարկության թույլտվության որոշման մեջ չի եղել»,-ասաց պաշտպանը։ «Անձի անշարժ գույքի վրա կալանք են դնում, երբ որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու է դա կատարվում և ինչ չափն է բավարար»,-նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ այս գործով մեկ-երկու փորձաքննությունից ավել 150-200.000 ՀՀ դրամից ավել ծախս չի կարող լինել։

Ըստ նրա՝ խուզարկության ընթացքում առգրավված դրամական միջոցներն անհիմն վերցվել և պահվում են։

Ինչ վերաբերում է հեռուստաընկերությանն, ապա Խուդոյանն ասաց, որ Արմեն Թավադյանին պատկանող «5-րդ ալիք» ՀԸ-ն ևս կալանքի տակ է՝ որպես սեփականություն, այսինքն՝ չի կարող վաճառվել, բայց հեռուստաընկերության հաշվի վրա կալանք դրված չէ։ Հարցին, թե արդյոք կալա՞նք է դրված նաև նույն գործով մյուս մեղադրյալի գույքի վրա, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>