Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ. Կարեն Բեքարյան. Տեսանյութ
Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Բեքարյանը համոզիչ չի համարում այն, որ այս ամենն արվում է, քանի որ կան քրեական գործեր, որոնք Սահմանադրական դատարանի կողմից կարող են երկարկվել այնպես, որ թույլ կտա որոշ անձանց խուսափել պատասխանատվությունից: «Այդ բոլոր գործերի պարագայում այդ անձանց փաստաբանական թիմերը պաշտպանության իրենց բոլոր միջոցները սպառելուց հետո ունեն հնարավորություն դիմելու վերպետական դատական ատյան՝ ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի»,-նշում է Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ կից տեսանյութում

