ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650 հազար «այո» քվե ապահովելը մշուշոտ է թվում

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես եւ այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլեւ՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։

Մի խոսքով, իշխանության կողմից ամեն ինչ արվում է սպասվող հանրաքվեն որպես հեղափոխական ակտ ներկայացնելու համար։

Հաշվարկը հասկանալի է՝ այդ ճանապարհով փորձ է արվում հասարակության մեջ արթնացնել զգայական ֆոնը, որը, իշխանության կարծիքով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամասեր ու ստիպելու է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Դա, սակայն, չափազանց դժվար լուծելի խնդիր է, գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում շուրջ 650.000 «Այո» քվեներ ապահովելու՝ իշխանության նպատակադրումը։

Առավել եւս, որ հանրաքվեին քվեարկելու համար իրական մարդկանց ներկայություն է պետք, իսկ Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում իշխանություններին տարբեր ածականներով քծնանքի, գովեստի տողեր եւ ընդդիմությանը հայհոյանքի խոսքեր գրող օգտատերերի գերակշռող մասը կամ կեղծ լուսանկարներով բացված (ֆեյք, իրականում գոյություն չունեցող) օգտահաշիվներից են, կամ Սփյուռքում՝ տարբեր երկրներում ապրողներ, որոնք ոչ միայն չեն կարող քվեարկել, այլեւ Փաշինյանի կոչին կհետեւեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, ավիատոմսի եւ հյուրանոցի հարց լուծվի:

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգից ուղիղ հեռարձակմամբ կոչով դիմեց արտերկրի հայերին:

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել եւ ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ եւ երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ եւ երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,-  Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»:

Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի այդքան կողմ ձայներ ստանալ, ո՞րը կարող է լինել հանրաքվեի տապալման քաղաքական հետեւանքը։ Եթե առաջնորդվենք իշխանության այն տրամաբանությամբ, որով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձ է արվում ներկայացնել՝ որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ապա դրա տապալման դեպքում նշանակելու է, որ հանրությունը գործող իշխանությանը չի վստահում այնքան, որքան վստահել է մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Այսինքն՝ հանրաքվեի տապալումը նշանակելու է նոր քաղաքական ստատուս-քվո, իսկ դրա իրավական ամրագրումը կարող է տեղի ունենալ միայն նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Առաջին հայացքից իշխանության համար ոչ ցանկալի թվացող այս հեռանկարն իրականում կարող է շատ ցանկալի լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրան հնարավորություն կտան ձերբազատվելու բալաստի վերածված խորհրդարանական մեծամասնությունից, բացի այդ, նոր ընտրական ցիկլի պատրվակով հետաձգել ինչ-ինչ հարցերում ստանձնած պարտավորություններ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ եթե դրան ավելացնենք այն հեռանկարը, որ արտահերթ ընտրությունները նաեւ քարոզչության ու հեղափոխության «նոր ալիքի» սանձազերծման հնարավորություն են պարունակում, ապա հանրահավաքային տարերք ունեցող Նիկոլ Փաշինյանի համար այն կարող է շատ գայթակղիչ թվալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>