ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ի հեճուկս վարչապետի՝ բանկերի ժամկետանց վարկերն աճել են

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բան­կերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վար­կերը։ Բանկերի ժամկետանց վար­կերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկե­րը. կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգ­ված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր ցուցիչ չէ բնակչության վար­կունակության գնահատման համար, որքան ժամկետանց վարկերը։

«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկե­տանց վարկերի կշիռը նախորդ տար­վա ընթացքում նվազել է և կազմել ռե­կորդային ցածր 0,85 տոկոս»,– ֆեյսբուքյան իր էջում անցած շաբաթվա վերջին գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ եզ­րակացնելով, որ դա վկայում է Հա­յաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։

Վարչապետի այս գրառմանը շտա­պեց արձագանքել Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ գրե­լով «Վարչապետ Փաշինյանը բան­կերի կողմից տրամադրված վարկե­րի մեջ ժամկետանց վարկերի 0,85 տոկոս ցուցանիշի մասով իրակա­նացրել է հերթական մանիպուլյացի­ան։ Ցավալի է մտածել, որ այդ մանի­պուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստա­հաբար տեղյակ է ժամկետանց վար­կերի իրական ծավալի մասին, քանի որ, ենթադրում եմ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՛ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկե­տանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալն ավե­լի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»։

Թե Մանե Թանդիլյանն ինչ տվյալ­ների հիման վրա է նման եզրակացու­թյան եկել, դժվար է ասել, պաշտոնա­կան վիճակագրության մեջ նման տվ­յալներ չկան։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ ԱԺ Ֆինանսավարկա­յին և բյուջետային հարցերի մշտա­կան հանձնաժողովի նախագահն առանց հիմքերի նման եզրակացու­թյուն չէր անի։ Ինչևէ, մի կողմ թողնե­լով նրա և վարչապետի վերոնշյալ գրառումների հակասությունը, անդ­րադառնանք այն տվյալներին, որոնք արձանագրել է պաշտոնական վիճա­կագրությունը։

Համաձայն այդ վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերին առևտրային բանկերի ժամկետանց վարկերը կազմել են 30 մլրդ 710 մլն դրամ, 2019թ. դեկտեմբերին 30 մլրդ 954 մլն դրամ։ Այսինքն՝ դրանք ոչ միայն չեն նվազել, այլև մի բան էլ ավելացել են։ Ճիշտ է, աճը շատ մեծ չէ, բայց կա։ Անցած տարի ժամկետանց վարկերն ավելացել են 244 մլն դրամով։ Բայց միայն այդ ցուցանիշը շատ քիչ է՝ գնահատելու համար բանկերի վար­կային պորտֆելի վիճակը և եզրակացնելու, որ բնակչության վճարու­նակությունը բարձրացել է։ Պակաս կարևոր չէ երկարաձգված վարկերի ցուցանիշը։ Խոսքն այն վարկերի մա­սին է, որոնց ժամկետները վերաձևակերպվել և երկարաձգվել են։

Այնպես չէ, որ վարկերի ժամկետնե­րը լավ օրից են երկարաձգվում։ Պատճառը վերադարձման դժվարու­թյուններն են, որոնք ստիպում են վարկառուներին ու բանկերին հա­մաձայնության գալ մարման ժամ­կետների տեղափոխման վերաբեր­յալ։ Դրանք ևս վատորակ վարկեր են, որոնց վերադարձման ռիսկայնությունը բարձր է։

Ի տարբերություն ժամկետանցնե­րի, իր գրառման մեջ երկարաձգված վարկերի մասին Նիկոլ Փաշինյանը գերադասել է ոչինչ չասել։ Մինչդեռ անցած տարի դրանք բավական կտրուկ ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ավելացել են, այլև՝ մեծացել է նման վարկերի տեսակարար կշիռը բանկե­րի վարկային պորտֆելում։ Եթե 2018թ. վերջին այդպիսին էր վարկե­րի 2,86 տոկոսը, ապա 2019թ. վերջին այն հասել է ընդհուպ 3,08 տոկոսի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>