Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 16-ին, կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

