Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ. Արմեն Սարգսյան. Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է.

«Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով:

Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երեւույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ:

Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն: Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել:

Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում: Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում:

Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եւ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ:

Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել: Կամ որոշ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել Ազգային ժողով՝ ասելով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, սակայն այս կամ այն կետերով ձևակերպումները վնասակար են լինելու, ենթադրենք, երեխաների կրթության կամ մեր ընտանեկան արժեքների, գյուղատնտեսության զարգացման համար և այլն:

Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական...

Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել:

Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իմ վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել- չստորագրելուն»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է.

«Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը:

Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ..

Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել:

Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից:

Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:

Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>