Թուրքիայում հայրը սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։
Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։
Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ:
2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ: Սպանություններն իրականացնողները հիմնականում նրանց ամուսիններն են, որդիները, զուգընկերները։ 2020-ի հունվարի դրությամբ արդեն 27 կին է սպանվել Թուրքիայում։
Տվյալ դեպքում էլ հայրն է սպանել իր աղջկան։
Աղբյուր՝ Ermenihaber.am
.jpg)

