Հաց բերողի վիճակը կայուն ծանր է
Երեկ Հաց բերող Արթուր Սարգսյանը սուր ցավերով տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոց՝ վիրահատության:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այժմ Արթուրի վիճակը կայուն ծանր է․ «Հաց բերողի վիճակը կայուն ծանր է: Վիրահատությունից հետո քիչ առաջ տեղափոխվեց վերակենդանացման բաժին: Մի քանի օր կմնա արհեստական շնչառության տակ: Բժիշկները հարցիս պատասխանեցին, նա մեզ համար թանկ մարդ է, ամեն ինչ անում ենք»։

