Բավրայում բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք. Փաշինյանը՝ կոռուպցիոն երևույթների մասին
Դիտել նաև
Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին
Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը
Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը. փաստաբան
Մասնակիցների 7 պորտը ստուգել են
Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս
Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն:
«Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է, զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

