ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Դավաճանը նրանք են, ովքեր դավաճանել են հեղափոխության գաղափարները. Արթուր Վանեցյան

«Դավաճան լինելու գնահատականից թող վախենան նրանք, որոնք դավաճանել են հեղափոխության գաղափարները: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են՝ ասելով չենք հասկացել, թե ինչ ենք անում»,- տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Ի պատասխան հարցին, թե  ո՞վ էր տվել Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի» և Քոչարյանին կալանավորելու հրամանները,  Արթուր Վանեցյանն ուղղեց լրագրողին՝ ասելով, որ չի կիսում տեսակետը, թե «տուշոնկա շոու» է եղել: «ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում, թե ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրանց պատասխանատուն: Այն, ինչ ներկայացվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութի մեջ, ամբողջովին համապատասխանում է իրականությունը: Իսկ քննությունն իրականացրել է ՀՔԾ-ն, եթե կան հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: Բացի այդ, այսօր իրականացվում է դատաքննություն, բոլոր ապացույցները հասանելի կդառնան հանրությանը և գնահատականը կտրվի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հարցին՝ Վանեցյանն ասաց. «Ես դա չէի կոչի  Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը: Մարտի 1-ի գործ ասելիս ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր տասը մարդկանց սպանության հանգամանքների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են տասը զոհերի սպանությունների բացահայտմանը: Ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է  Ռոբերտ Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ, որ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա որևէ իր քայլով երբևէ ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Քոչարյանի փախանման միջոցը վերանայվեր: Դա կթուլացներ նաև լարվածությունը հասարակության որոշ շրջանակներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը, իսկ մենք  բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտվի»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մարտ 1-ի գործ ասվածը չի՞ ենթադրում, որ պետք է պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում Ձեր գնահատականը: Կարծում եմ՝ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիրաժեք, որպեսզի որևէ կողմի մոտ հարցեր չծագի: Եթե քննության ընթացքում պարզվի՝ մեղավոր են այս կամ այն անձը, նրանց պետք է կանչել պատասխանատվության: Բայց  քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>