ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել է հենց ԱԳ նախարարության դիրքորոշումը. Զախարովան` հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների սահմանափակման մասին
Հայաստանում ՌԴ դեսպանատան արտահայտած մտահոգությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումն է: Այս մասին Tert.am-ին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան`անդրադառնալով հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա`այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր սահմանափակման մասին հայտարարությանը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից «համառորեն առաջ քաշվող այն դիրքորոշմանը, ըստ որի՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:
Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է ռուսական հեռուստաալիքների մշտական դիտողներ հանդիսացող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը:
Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար ներկայացնող սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»,- ասված էր ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում:
Մանրամասները՝ Tert.am-ում

