ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Խախտվել են Գագիկ Խաչատրյանի հիմնարար իրավունքները. Պաշտպան

Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը:

 «Իմ պաշտպանյալը պնդում է, որ ես առողջական խնդիրների թեման չհանրայնացնեմ, սակայն այսօր ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանին այցից հետո մասնագետներն արձանագրել են բժշկական օգնության անհրաժեշտություն, որից հետո հունվարի 15-ին` իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել է հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Բնականաբար պետության առաջին պարտավորությունը պիտի լիներ բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հենց նույն օրը, երբ իմացան, որ Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի, տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Երեմ Սարգսյանը։

 Նա տեղեկացրել է, որ նշված դեպքից հետո իրենք դիմել են բոլոր իրավասու մարմիններին (քրեակատարողական ծառայություն, արդարատադության նախարարության համապատասխան գերատեսչություն, գլխավոր դատախազություն)` պահանջելով, որ ապօրինությունը դադարեցվի, և Գագիկ Խաչատրյանը իրացնի իր իրավունքը՝ տեղափոխվելով բժշկական կենտրոն սեփական միջոցների հաշվին։ Փաստաբանը նշել է, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն առավել ծայրահեղ քայլերի դիմել, սակայն հուսով են, որ համապատասխան մարմինները ամեն դեպքում կպահեն ողջամտությունը։

 «Հիմա տարբեր անձանց շրջանակում քննարկումներ է լինելու՝ «ում բռնում են հիվանդանում է և այլն» ձևակերպումներով։ Բայց եկեք ֆիքսենք մի քանի կարևոր հանգամանքներ. նախ Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից սկսած 3 անգամ վիրահատության է տարել Գերմանիայում։ 2018թ.-ին վիրահատությունից հետո հետվիրահատական բուժումը կիսատ թողնելով ժամանել է Հայաստան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Երկրորդը՝ տարիքը հաշվի առնենք. 64 տարեկան է ու վերջին 6 ամսում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում զրկված է եղել որևէ բուժում ստանալու հնարավորությունից, միայն ցավազրկող է ստացել։ Հիմա հարց է առաջանում. պետական մարմինները ի՞նչ շահ ունեն անձի իրավունքները այսպես կոպիտ ոտնահարելու։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար առողջության պահպանման պարտավորություն ունի։ Մասնագետները տվել են եզրակացություն, որ եթե Խաչատրյանի բուժումը չիրականացվի, ծայրահեղ ծանր հետևանքներ կարող են առաջանալ… Անդառնալի հետևանքը նշում եմ, այլևս չեմ ցանկանում մասնավորեցնել», - ասել է պաշտպանը։

 Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Խաչատյանի հարազատներն ու ընկերներն արտերկրից, անհանգստացած լինելով առողջականով, կապ են հաստատել և պատրաստակամություն հայտնել ենթադրյալ վնասի ամբողջական փոխհատուցում կազմակերպելու, մինչև որ քննությունը ավարտվի ու պարզվեն հանգամանքները։ Նա նշել է, որ եթե ցանկություն լինի կոնկրետ աղբյուրներն էլ կերևան, թե ովքեր են այդ անձինք և արդյոք ունեն նման հնարավորություններ, թե ոչ։

 Նա նաև հիշեցրել է, որ փոխհատուցման ապահովման առաջարկն ու գրավի միջնորդությունը ներկայացնում են հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահվել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե արդյոք նշված ենթադրյալ հանցանքը կատարվել է, և Գագիկ Խաչատրյանը դրա հետ կապ ունի, թե ոչ։ Ավելին, հիմնական մեղադրանքը այն է, որ պատճառվել է վնաս ոչ թե անձնական օգուտ ստանալու նպատակով, այլ պաշտոնական գործունեության ընթացքում ոչ նպատակային կամ ճիշտ ծախսերի կատարման հետևանքով, որը հանգեցրել է պետական միջոցների վատնման։ Նման մեղադրանքով, տեսականորեն, կարելի է ներգրավվել ցանկացած նախկին պաշտոնյաի։

 «Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել», - եզրափակել է Երեմ Սարգսյանը։

 Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի՝ փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>