«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ)
30
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ «Արարատը չկա, բայց զատո Խոր Վիրապի զուգարանը կա». Անժելա Էլիբեգովա ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի քարոզչական այցի հետ կապված ոստիկանության ավտոբուսի հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Հանկարծ Փաշինյանի ականջը չընկնի... ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ քանակով սերիա է պատրաստում Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը (պաշտոնական) Անվերջանալի խցանումներ Շենգավիթում (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Առանց բազմակողմ դիվանագիտության՝ հնարավոր չէ արդյունավետ երկկողմ դիվանագիտություն» (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Սյունիքի մարզի Կապան քաղաք։

Կապանցիներին իր ուղերձն է հղել Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ ապրիլի 2–ին հայ ժողովուրդն իսկական այլընտրանք ունի այսօրվա իշխանություններին։

–Իշխանություններն ամեն ինչ տապալել են, իսկապես նրանց փոփոխության ժամանակը եկել է, և այս ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են։ Ընդդիմադիր դաշտում հետաքրքրական քաղաքական ներկապնակ է գոյացել, որոնց մեջ նաև վառ գույներով հանդես ենք գալիս մենք՝ այս դաշինքը, և ես ձեզ կոչ եմ անելու ձեր ձայնը տալ մեր դաշինքին, քանի որ այստեղ համախմբվել են պետականության մեջ, կառավարման մեջ փորձ կուտակած մարդիկ, որոնք հստակ պատկերացում ունեն՝ ինչպես կարելի է երկրում իրավիճակ փոխել։

Դաշինքն իր ծրագիրն արդեն ներկայացրել է։ Մենք դա անվանել ենք «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»։ Շեշտը դրվում է 365 օր բառակապակցության կամ թվակապակցության վրա՝ ցույց տալու, որ մենք գիտակցում ենք, որ երկրում իրավիճակ փոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քրտնաջան, ամենօրյա, ամենժամյա աշխատանք, և երկրորդ՝ որպեսզի ժողովրդի մոտ հույս լինի իր ապագայի նկատմամբ, իշխանափոխության առաջին օրվանից էլ՝ ամեն օր, տարվա ընթացքում դուք կոնկրետ ձեր մաշկի վրա զգաք, որ ինչ–որ բան փոխվում է ձեր կյանքում։ Հավատացեք, որ դա հնարավոր է անել։

Առաջին՝ մենք միանգամից անդրադառնալու ենք աշխատավարձերին և թոշակներին, որոնք իսկապես շատ ցածր են, ոչ միայն ցածր են, այլև տարվա ընթացքում, երբ սղաճ է լինում, չեն ինդեքսավորվում։ Մենք լրջորեն քննարկելու ենք դրանց բարձրացման խնդիրը։ Բանակում շատ արագ աշխատավարձերի խնդիր ենք լուծելու, որը նաև կենցաղային խնդիր կլուծի։ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը մինչև 280,000 դրամ բարձրացվելու է, մեր սպաներինը, ենթասպաներին՝ մինչև 480,000 դրամ, որպեսզի նրանք իսկապես չմտահոգվեն իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցերով, այլ կենտրոնանան երկրի, ժողովրդի պաշտպանության վրա։ Մեր մայրերին իսկական աջակցություն է լինելու, որպեսզի կարողանան բազմազավակ ընտանիքներ կազմել։ Առաջին զավակի համար հատկացվելու է 100,000 դրամ, երկրորդ զավակի համար՝ 500,000 դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 1,000,000 դրամ, և չորրորդ երեխայի համար ոչ միայն հատկացվելու է 2,000,000 դրամ, այլ նաև լրացուցիչ 3,000,000–դրամանոց մայրական կապիտալ ենք ստեղծելու կոնկրետ այդ ընտանիքի համար՝ իր ուրույն տնօրինության տակ։ Նաև ամենամյա վճարումներն ենք բարձրացնելու մինչև 30,000 դրամ, 2 տարին էլ դարձնելու ենք 3 տարի՝ անկախ նրանից՝ մայրը աշխատում է, թե ոչ։
Մինչև 60,000,000 դրամ շրջանառություն ունեցող բոլոր բիզնեսներին 5 տարով ազատելու ենք բոլոր տեսակ հարկերից։ Լրջագույն օգնություն է տրվելու գյուղացիներին։ Մենք գիտենք, որ նրանք վարկերի տակ կքում են այսօր, չեն կարողանում վճարել իրենց վարկերը, տոկոսադրույքերը բարձր են։ Մենք միանգամից սուբսիդավորելու ենք այդ չափաբաժինը և ավելի երկարաժամկետ աշխատելու ենք բանկերի հետ, որ առհասարակ մեր ժողովրդի համար այդ տոկոսադրույքները նվազեն։

Իհարկե, հարց է ծագելու, թե այս բոլորի ֆինանսավորումը որտեղի՞ց է գալու։ Ասեմ՝ հնարավորություններ կան, ոչ ոք թող այլ կերպ չփորձի համոզել։ Մենք դատապարտված չենք այսպես ապրելու։ Արդարության, ճիշտ կառավարության, ազնիվ կառավարության դեպքում հնարավոր է գտնել ռեսուրսներ տնտեսական աճի միջոցով, հարկային ճիշտ քաղաքականության միջոցով, արտաքին ներդրումների միջոցով, ներքին Հայաստանի բանկերում տեղադրված մեր ժողովրդի հնարավորությունների միջոցով, ինչպես նաև տարբեր երկրներից և Սփյուռքից դրամաշնորհների և ներդրումների միջոցով։

Հավատացե՛ք, որ այդ բոլորի հնարավորությունը կա, և շատ արագ մենք կկարողանանք դա անել։ Մենք նաև նպաստելու ենք մեր անվտանգությանը և տնտեսական զարգացմանը մեր արտաքին քաղաքականության միջոցով։ Սա այն ոլորտն է, որտեղ մենք իսկապես ամենամեծ փորձն ունենք՝ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ ես, իսկ պաշտպանության հարցերով, բնականաբար, գեներալ Սեյրան Օհանյանը։
Ինչպես այլ ոլորտներ, նաև արտաքին քաղաքական ոլորտը մեզ մոտ անփորձությամբ տապալվել է։ Ես կարող եմ 5 գործոն թվարկել, թե ինչու է մեր արտաքին քաղաքականությունն այսօր նման ձախորդ և տապալված վիճակում։

Առաջին՝ այս վերջին տարիների ընթացքում սուվերենության էական նվազեցում է եղել անտեղի և անժամկետ որոշ անդամակցությունների պատճառով, և նաև մեր միջազգային կազմակերպությունների քվեարկությունների, հայտարարությունների, ելույթների արդյունքում միջազգային հանրության մոտ ձևավորված կարծիքի միջոցով, որ ՀՀ արտաքին քաղաքականության որոշումները կայացվում են ոչ թե Երևանում, այլ ուրիշ մայրաքաղաքներում։ Սա մեր սուվերենության, էական ինքնիշխանության նվազեցման է բերել, որը նաև թուլացրել է մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը։

Երկրորդ՝ այս տարիների ընթացքում մենք արտաքին քաղաքականության հենք չենք ունեցել, թողել ենք հոսանքին, թողել ենք պատահականության. ինչպես քամին փչել է, այդ ուղղությամբ էլ գնացել ենք, չենք ունեցել հստակ քայլերի շարունակականություն։

Երրորդ՝ արտաքին քաղաքականությունը դարձել է նպատակ, փոխանակ միջոց լինի։ Արտաքին քաղաքականությունը միջոց է երկրի տնտեսական խնդիրների լուծման և անվտանգության ապահովման համար, բայց մեր դիվանագիտությունն այսօր դարձել է ինքնանպատակ, դարձել է նպատակ։ Միայն հաշվի առեք նախագահի վերջին այս 3 այցերը Բրյուսել, Փարիզ, Մոսկվա։ Այս այցերի նպատակը եղել է ոչ թե այդ երկրներում հարցեր լուծելը, այլ այցն ինքն արդեն նպատակ է եղել, որպեսզի մեր ժողովրդին այս ընտրությունների նախաշեմին ցույց տրվի, իբր, ակտիվ դիվանագիտություն է վարվում, և այդ երկրների համաձայնությունն է ստացվում իշխանության շարունակականության համար։ Ամբողջ այս 8 տարիների ընթացքում այդպես է եղել։ Այցը ոչ թե պետք է լինի «ի այց», այլ պետք է լինի այդ այցի ընթացքում խնդիրներ լուծելու նպատակ, այս իշխանությունները խնդիր չեն դրել, որպեսզի գնան այլ երկրներում դրանք լուծեն։

Չորրորդ՝ այս վերջին ժամանակներում մենք արհամարհել ենք բազմակողմ դիվանագիտությունը։ Առանց բազմակողմ դիվանագիտության՝ հնարավոր չէ արդյունավետ երկկողմ դիվանագիտություն, և հնարավոր չէ քո անձնական խնդիրների նկատմամբ այլոց հետաքրքրության բարձրացում։

Եվ վերջապես, այսօր դիվանագիտական նշանակումները դարձել են արդեն ինչ–որ մարդկանց աշխատատեղ ապահովելու միջոց, մարդիկ, ովքեր ծառայություններ են մատուցել իշխանություններին, և երբ կառավարման համակարգում արդեն պաշտոններ չեն մնացել, և այսպես դիվանագետների նշանակման շքերթ է արդեն տեղի ունենում։

Այսօր մեր դեսպանների 70%–ն արդեն կարիերային դիվաագետներ չեն, պրոֆեսիոնալներ չեն, և այսքանից հետո ակնկալել, որ Հայաստանը կկարողանա արդյունավետ դիվանագիտություն կիրառել հօգուտ հայրենիքի՝ միամտություն կլինի։

Եթե մենք եկանք իշխանության, շատ արագ սուվերենությունը կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք կնեդնենք նորից կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ և վերջապես, կվերանայենք ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերենք պրոֆեսիոնալներին դիվանագիտություն, որպեսզի կարողանանք արտերկրում արդյունավետ աշխատել։ Ահավասիկ, դիվանագիտությունը նույնպես կծառայեցնենք մեր տնտեսության զարգացման, անվտանգության ապահովման համար։

Եվ վերջապես, ես ուզում եմ, որ դուք այս եռյակի մեջ տեսնեք Հայաստան–Սփյուռք–Արցախ եռամիասնության խորհրդանիշը։ Լինելով սփյուռքահայեր՝ լավ հայաստանցիներ, ՀՀ քաղաքացիներ՝ Արցախի հարցում ներգրավված, նվիրված, մենք երեքով կկարողանանք իսկապես համախմբել ողջ հայությանը, նրանց ներուժը՝ հօգուտ մեր երկրի զարգացման։ Գնացե՛ք ապրիլի 2–ին, տվե՛ք ձեր քվեն մեզ, և վստահեցնում եմ, որ երբեք չեք փոշմանելու։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>