«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան
29
«Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Պատերազմ Արցախում
«Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց․ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Դատավոր Դանիբեկյանը նկատողություն սանկցիա կիրառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի փաստաբանների նկատմամբ։ Պատճառը դատական նախորդ նիստերին չներկայանալն էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց, որ նրանց քայլը նպատակ ուներ խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքը։

Փաստաբան Հայկ Ալումյանի հարցին՝ բողոքարկման ենթակա՞ է որոշումը, Դանիբեկյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե պաշտպանները գտնում են, որ բողոքարկման ենթակա է, թող բողոքարկեն։Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։

Նշենք, որ փաստաբանները չէին մասնակցել նախորդ երկու դատական նիստերին՝ համարելով, որ դատարանը խախտում է հավասար մրցակցության սկզբունքը։

***

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին։ Մասնավորապես, խոսքը գնում է հայտնի «յոթի գործի» մասին: Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:

Փաստաբանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հաստատվել են մի շարք փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր խաղաղ չեն եղել, կիրառել են սառը զենք, «Մոլոտովի» կոկտեյլներ, անկարգություններ են հրահրել։ «Եթե ​​10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով սույն գործով անցնող անձանց, և հատկապես Ռոբերտ Քոչարյանի, անմեղության կանխավարկածի խախտմանը, Խուդոյանը հիշեցրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։
 
Բացի այդ, իրենց պաշտպանյալի նկատմամ կիրառվել են ոչ իրավաչափ գործիքներ՝ գույքի վրա կալանք դնելը, խափանման միջոցը, չեն տրամադրվել գործի ամբողջ նյութերը։
 
«Անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,-հայտարարեց Խուդոյանը։
 
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրացրեց գործընկերոջ միջնորդությունը՝ նշելով, որ դատական ակտով հաստատվել է անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ-ի կողմից, բայց Սասուն Խաչատրյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
 
Պաշտպանները ևս մեկ անգամ փաստեցին, որ դատարանը նպատակ չունի ամբողջական ու օբյեկտիվ քննություն իրականացնել այս գործով։ Ըստ Խուդոյանի՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որն ընդունվել է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի նորմերով։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>