Հրդեհ վագոն-տնակում
Մարտի 15-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Մուրացան փողոցի թիվ 14 ոչ բնակելի վագոն-տնակում (18 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:53-ին, մարվել՝ 13:06-ին:
Այրվել է վագոն-տնակը՝ մասնակի (մոտ 8 քմ):

