Իշխանությունը տագնապած է. Վանեցյանը քաղաքական դաշտ է մտնելո՞ւ
Դիտել նաև
«Կհայտարարենք, երբ որոշենք, որ պետք է հայտարարենք»․ Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել․ նորածնին անվանակոչել են Նոնա
Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»
Արթուր Վանեցյանը վստահ է, որ եղբոր դեմ շինծու գործ է հարուցված, իսկ Փաշինյանի թերթի հրապարակմանը առաջարկում է վերաբերվել հումորով
Արթուր Վանեցյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։
Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերեւս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

