Առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի մասին, որտեղ կլինեն եւ «հին» նախկիններ, եւ «նոր» հներ
«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձեւաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:
Մեր տեղեկություններով, առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձեւավորման մասին, որտեղ կլինեն եւ «հին» նախկիններ, եւ «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռեւս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում:
Որոշ տեղեկություններով, եւ ԲՀԿ-ի, եւ ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բեւեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան:
Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում եւ արտախորհրդարանական, եւ խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

