Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Չինաստանում մոտ 1500 հայ կա, 150-200-ի վերադարձը սպասվում է մինչև փետրվարի 4-ը

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել են, որ  նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև՝ չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:

Արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ  ՀՀ սահմանային կետերում բարձր զգոնությամբ հետևում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը։ Մինչև ՀՀ տարածք մտնելը մարդիկ անցնում են  հատուկ սարքավորումների մոտով, որոնք հայտնաբերում են վատառողջ անձանց: Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսներով վարակված ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

«Էկոնոմ տուրի» տնօրեն Դավիթ Տասչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միայն 300-400 ուղևոր իրենց ընկերության միջոցով է գնացել Չինաստան, իսկ ընդհանուր առմամբ այդ երկրում մոտ 1500 հայ կա: Նրանցից ոչ մեկի մոտ վիրուսը չի հայտնաբերվել:

«Չինաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 6045 դեպք է գրանցվել, 9239 դեպք սպասվում է, 132 հոգի մահացել է, 110 հոգի բուժվել է: Այս պահի դրությամբ Չինաստանում մոտ 1500 հայ կա, 150-200-ի վերադարձը սպասվում է մինչև փետրվարի 4-ը: Միայն 300-400 ուղևոր մեր միջոցով է գնացել Չինաստան, ամբողջ օրը նրանց հետ կապի մեջ եմ: Մարդիկ նախատեսվածից շուտ են փորձում հետ վերադառնալ: Մարդիկ կան, որոնց անձնագրերն անձնագրային բաժանմունքներում են, և այս պահին չեն կարող երկիրը լքել: Հիմա սպասում ենք իրենց կրթության նախարարության հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե դպրոցներում, համալսարաններում արձակուրդը մինչև երբ է հետաձգվում: Եթե պարզվի, որ մինչև մարտի 1-2-ը հետաձգվում է, 1100-ը հաստատ վերադառնալու են Հայաստան: Անիմաստ չեն նստի տանը, քանի որ աշխատավարձ չեն ստանալու»,- նշեց Դավիթ Տասչյանը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Թեև հետազոտության արդյունքում 37 աստիճան ջերմություն ունեցող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել, սակայն նրանք դեռ կշարունակեն մնալ հսկողության տակ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>