«Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են
Դիտել նաև
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից. Անժելա Թովմասյան
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել
Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան
Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իհարկե, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չի իրականացվում, ընդամենը առաջարկում են՝ դիմում գրի-գնա, չի գրում՝ քրգործ են հարուցում, որ հասկանա՝ «ուզի-չուզի, պետք է գրի»։
Իհարկե, «Ադեկվադներին» դիմակավորված անձանց միջոցով գետնին պառկեցնելով բերման ենթարկելու մեջ ոչ մի քաղաքական բան չկա՝ կասկածներ կային զենքի-թմրանյութերի, բերել են ոստիկանություն, պարզվել է՝ չկա, բաց են թողել։
Իհարկե, «անտիֆեյք» կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելն էլ է օրինական, ուղղակի պատահականություն է, որ կայքը բացահայտում է իշխանությունների թաքուն կյանքը։ Ու պատահականություն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

