ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց հետո լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է

ԿԻՍԱՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց, մանավանդ՝ խիստ փաստարկված մերկացումներին հաջորդող հազարավոր մեկնաբանությունները կարդալուց հետո, լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է:
Ընկճախտի հանգեցնող տրամադրությունիցս ազատվելու համար՝ որոշում եմ հետևել իմ որոշ ընկերների հորդորներին և կառավարության գործունեության դրական արդյունքները տեսնել:
Նոր Հայաստանի հարյուր հեղափոխական ձեռքբերումներն եմ լսում առաջին դեմքից…
Հասնում եմ Նոր Հայաստանի աննախադեպ 57 և 58-րդ բարձունքներին, և, իսկապես, լավ լուր՝ 700 մլն-ով աճել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ինչի արդյունքում մի քանի կոլեկտիվներ՝ Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Կամերային երկու երգչախմբերը, Կամերային և Ջազ նվագախմբերը, Կոմիտաս քառյակը, Տաղարանը, Կամերային կենտրոնն ու Հովեր երգչախումբն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:

Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ կոլեկտիվները ժամանակավորապես ազատվում են լրացուցիչ միջոցներ հայթհայթելու սեփական նախաձեռնությունից: Այստեղ կարելի էր կանգ առնել և այդ մի քանի կոլեկտիվի համար լավ լուրով եզրափակել բարձունքը:

Բայց վարչապետը չի դիմանում խոսելու, մանրամասներն ու «ողջ ճշմարտությունը» մեզ հետ կիսելու գայթակղությանը և մեկնաբանում է հեղափոխական ձեռքբերումը:
Պարզվում է, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր արվեստագետներն այսուհետ «վիզ չծռեն և վետերոկների բացումներում կամ նախընտրական հանդիպումներում ելույթներ չունենան»: Իհարկե, կարելի է գոհանալ ու շունչ քաշել. փառք Աստծո՝ վնգստալ բայը չի գործածվել:

Բայց միթե՞ սա է ողջ ճշմարտությունն ու իրականությունը, միթե՞ սա է նպատակը, միթե՞ սա է Մշակույթի և Մշակույթի մարդու հետ խոսելու բառապաշարը: Պետական ամբողջական ֆինանսական աջակցություն ստացած վերոհիշյալ որևէ կոլեկտիվ և նրա գեղարվեստական ղեկավարը՝ Էդ. Թոփչյան, Հ. Չեքիջյան, Էդ. Թադևոսյան, Հ. Թոփիկյան, Ռ.Մլքեյան, երջանկահիշատակ Ա. Ղարաբեկյան, Հ. Մարտիրոսյան, Հյուսնունց, Ս.Սմբատյան, Ս. Երկանյան, Ս. Հովհաննիսյան ոչ վիզ ծռող են, ոչ էլ՝ վետերոկում օլիգարխի կենաց խմող: Սրանք արարող արվեստագետներ են, որոնց ներդրումն անուրանալի է, բարձրարժեք, վավերական…Ինչու՞ հանուն քարոզչական էֆեկտի վիրավորել, նվաստացնել նրանց և մեր արժանապատվությունը:

Բայց կա նաև շարունակություն. պարզվում է, որ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան…»,- հաստատում է վարչապետը՝ ազդարարելով մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։

Ինչ վերաբերում է վերը նշված կոլեկտիվներին, ապա պետք է իրազեկ ու միևնույն ժամանակ անկեղծ լինել և ասել, որ սա դեռ մեր ողջ մշակույթային տնտեսությունը չէ: Թվարկվածները դասական երաժշտության ոլորտի կոլեկտիվներն են, ըստ էության նրանք, որոնք «Իմ Քայլը» հիմնադրամից աջակցություն են ստացել:
Ի դեպ, հանուն ճշմարտության պիտի ի մտո ունենալ, որ իշխող քաղաքական ուժի հետ նույն անունը կիսող հիմնադրամի նվիրատուները նույն օլիգարխներն են, հին Հայաստանի օլիգարխները, որոնք նույն հեզությամբ և հնազանդությամբ նաև նախկիններին էին տալիս և ըստ վարչապետի` ազատությունից զրկում արվեստագետներին…
Այդուհանդերձ, վատ չի լինի խորհել՝ արդյոք խիստ քաղաքական և հասցեական անունով հիմնադրամից ֆինանսական աջակցությունը մշակույթի գործիչների ազատազրկման կարճ ճանապարհը չէ՞…

Ասեմ, որ Մշակույթին աջակցող հիմնադրամների, նաև մեկենասության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա է Մշակույթ պահելու միջազգային չափանիշը: Իսկ իրական արվեստագետի ազատության սահմանը չի վաճառվում և չի վաճառվել…

Սակայն զազրելի են կրկնակի ստանդարտները, կիսատ, հայեցողական ու խեղված ճշմարտություններով մոլորեցնելն ու հասարակությանը թունավորելը:
Կարմիր գծեր եք հատում և ամենուր…
Ի դեպ, միանվագ, այն էլ կառավարության պահուստային ֆոնդից մի քանի կոլեկտիվի միանվագ հատկացումը դեռ մշակութային քաղաքականություն չէ, ոչ էլ՝ ոլորտի նկատմամբ հավասարատեսություն: Ու՞ր մնացին թատրոնները, թանգարանները, համերգային այլ կոլեկտիվները, ազգային երաժշտական խմբերը…էլ չեմ խոսում ոլորտի աշխատավարձերից…

Իսկ ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության ամենահիշարժան դրվագը առանց հիմնավորումների Մշակույթի նախարարության լուծարումն ու սուպերնախարարության տանիքի տակ տեղավորումն էր:
Նաև այն, որ Մշակույթի ոլորտում իշխող քաղաքական ուժի խնդիրների և նպատակների մասին վկայող ոչ ռազմավարություն կա, ոչ էլ՝ հայեցակարգ:

1.27.2020

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>