Թեժ քննարկումներ ավագանու նիստում. ինչ է սպասվում ավագանու անդամին
Դիտել նաև
Հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից. Անժելա Թովմասյան
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել
Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան
Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ
«Իմ պաշտպանական ճառը չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»․ Հրայր Թովմասյան. Տեսանյութ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.
«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել այս հարցը քննարկելու համար:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ներսում ընթացող քննարկումներից: Մեր տեղեկություններով՝ բոլորն էլ դատապարտել են տեղի ունեցածը, բայց ոչ բոլորն են կողմ՝ նրան մանդատից զրկելուն:
Սակայն չի բացառվում, որ Հենրիկ Հարթենյանին հեռացնեն և Երևանի ավագանուց, և կուսակցությունից, կամ էլ պետք է վերջինս հրապարակային ներողություն խնդրի իր արարքի համար:

