Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան
Դիտել նաև
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան
Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման
Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է
«Մի օր պիտի հայտարարի՝ «Հայաստանն ադրբեջան է և վերջ». Դավիթ Ամալյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են
Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, ով ինքն իրեն էր կրակել, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Tert.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։
Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։

