Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Պետություն մերժողները. գողական ենթամշակույթի ու Իմ քայլի ընդհանրությունները

Գողական ենթամշակույթի դեմ քրեական օրենք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտավորականությունն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղավորներ են փնտրում ու որպես մեղավոր կարգում գողական աշխարհը։ Ինչպե՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հավատում են ինչպես քրիստոնյան Աստծո երկրորդ գալստյանն հավատում։

Տասնամյակներ աղքատությունը, եկամուտների անարդար բաշխումը նրանք անվանում են «քրեօլիգարխիկ» համակարգի հետևանք, օլիգարխ հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի քրեականը, քանի որ այս անարդար համակարգը գործել է ու գործում է բոլոր կոպիտալիստական երկրներում մինչև այն պահը երբ ձախ դիմադրութունները չեն ստիպել նահանջել, պետությանը ստիպել պարտավորություն վերցնել քաղաքացիների ապահով կյանքի համար, առավել տանելի կյանքի պայմաններ ստեղծել ու ընդլայնել հանրային տարածքները։

Օրենքով գողերը քրեականացվեցին նաև Ռուաստանում ու Վրաստանում նույն պատճառով, իբր նրանք են մեղավոր որ կյանքը անարդար է, սակայն դիցուք Վրաստանում կյանքը դրանից չլավացավ, իսկ Ռուաստանում էլ տնտեսական տեղաշարժեր եղան բոլորովին այլ պատճառներով, առաջին հերթին ռեսուրսների եկամուտները առավել արդար վերաբշխման շնորհիվ։

Ընդհանրապես լիբերալիզմն ու Սովետական հանցագործ աշխարհի ենթամշակույթը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ ընդդիմություն էին Սովետական համակարգին։ Սովետը պետության դերը հասցրել էր այնպիսի ծայրահեղության, որ քաղաքացիներին չնչին մասնավոր տարածք էր թողել։ Այդ պայմաններում մի կողմից առաջացավ լիբերալ դիսիդենտ մտավորականությունը, որը հայացքը արևմուտքին հառած, կրոնական հավատով էին լցված ազատականության, կապիտալիզմի նկատմամբ, այնպես, որ հանուն կապիտալիստական կարգերի վերադարձի եռանդով գնում էն բանտեր, զրկանքների ենթարկվում։ Նրանք կրոնական մոլեռանդի պես հավատում էին որ դրախտը կգա եթե պետության դերը նվազագույնի հասցվի, որ միակ ճշմարիտ հասարակարգը հիմնված է մասնավոր սեփականության վրա, որ պետք է մասնավորեցնել հնարավորինս ամեն ինչ, առավել արմատականները վստահ էին որ մասնավերցումը պետք է հասնի այնտեղ ուր պետությունը վերանում է ընդհանրապես։

Մյուս կողմից Սովետում ստեղծվեց հանցագործ ենթամշակույթը, որ չէր ճանաչում պետական հաստատությունները, նա ով հավակնում էր օրենքով գող դառնալ, պետք է իր կյանքում երբևէ պետության ծառայող եղած չլիներ, նույնիսկ պետական հաստատությունում գործարք կնքած չլիներ։ Այսպիսով, ինչպես լիբերալ դիսիդենտները այնպես էլ օրենքով գողերի մշակույթը չէին ճանաչում պետություն։

Սովետի փլուզումից հետո հետսովետական հանրապետություններում իշխանության եկան այդ արմատական լիբերալները, որոնց աչքին մասնավորեցումից այն կողմ տնտեսության այլձև չէր երևում։ Արդյունքում անձնական շահի ջատագովությունը մարդկանց մեջ սրեց ագահությունը, եսասիրությունը՝ էգոիզմը, որ բերեց իսկ հանրային շահի զգացողությունը նվազագույնի հասցրեց ու երկրները պառկատեց փոքրաթիվ մեծահարուսնտ բուրժուաների ու աղքատների ստվար զանգվածների միջև։

Առաջին սերնդի լիբերալները երկրները քայքայելով ու բնակչությանը աղքատության մատնելով տապալվեցին։ Որոշ երկրներում իշխանության եկան չափավոր լիբերլներ՝ Պուտինը Ռուաստանում, կամ Կուչման Ուկրաինայում, որոշ տեղեր նորացված ձախեր, ինչպես Լիտվայում նախկին կոմունիստ Բրազաուսկասը, իսկ Բելառուսում արդեն սոցիալիստ Լուկաշենկոն և այլն։

Հայաստանում էլ 1998֊ին ռադիկալ լիբերալներին իշխանությունից հեռացրին, սակայն լիբերլիզմը մնաց երկրի պետական գաղափարախոսությունը և լիբերլիզմի ճգնաժամը հասցրեց 2018֊ի զանգվածային ցույցերին։

Բայց ի դժբախտություն հայ ժողովրդի, իշխանության եկավ նախկինից առավել լիբերալ, արմատական լիբրել Իմ քայլը դաշինքը հանձին Նիկոլ Փաշինյանի և սկսեցին մասնավորեցնել ու առևտրականացնել նույնիսկ կարիքավորների խնամքը՝ ծերանոցների ու մանկատների ծառայությունները, ամենապետական, ամենահանրային հանդիսացող հաստատության՝ բանակի սնունդը, հիմա էլ գյողացիներին ստիպում են իրենց չնչին եկամտի մի մասը տալ մասնավոր սպանդանոցներին։ Իսկ Իմ քայլը վերացնելով պրոգրեսիվ եկամտհարկը, հասարակույան մեջ առավել սրեց էգոիզմը։ Կարծես Լիբերալիզմը մի դավադրություն էր արել, որ իր իսկ նկատմամբ դժգոհությունը օգտագործելով, իշխանության բերի նոր սերնդի լիբերալներին որ արդեն որպես լեգիտիմներ հանրային երերուն համերաշխությունը վերացնեն ու պետության քայքայումը ավարտին հասցնեն։

Պետական ծառայողների կրճատումներն, ծննդատների փակումը ամբողջ այդ լիբերլիզմի քաղաքականությունն է, որ հանգեցնելու է շատ ավելի խորը ճգնաժամի։
Սակայն լիբերալ մտավորականությունը կրկին չի հասկանալու որ սպասվող նոր ճգնաժամի պատճառը իր գաղափարախոսության մեջ է, կրկին արհեստական մեղավորներ է փնտրելու՝ քրեակն ենթամշակույթ ու նման բաներ։

Գողական ենթամշակույթն ու Իմ քայլը դաշինքը այլ ընդահնարություններ էլ ունեն՝ գողերի համակարգը իրենցից դուրս անձնանց որակում է որպես հարիֆ, այսինքն միամիտ, որոնց կարելի է խաբել, գցել, նրանցից գողանալ։ Իմ քայլն էլ, հանձին Նիկոլ Փաշինյանի, իրենցից դուրս անձանց, այսպես կոչված ժողովրդին հարիֆի տեղ է դնում, որին պարբերաբար ֆռցնում ու խաբում է։ Գողական համակարգի անդամները իրար նկատմամբ պատասխանատվություն ունեն, իրենց խոսքի տերը պետք է լինեն «բռատվայի»՝ ախպերության նկատմամբ պատասխանատվություն ունենան։ Արդյո՞ք Իմ քայլն էլ ունի իր ներքին էթիկական կոդեքսը, դեռևս դժվար է ասել։

Մի բան հստակ է, որ իմքայլականներից շատերը միմյանց հետ կապված են նաև համատեղ հանցանքով՝ ինչպես դատարանների դռները փակելն էր և ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը։ Սակայն սա չի նշանակում որ բոլոր իմքայլականները հանցանք են գործել։

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննադատելով գողական ենթամշակույթը քրեականացնող օրենքը ասաց՝ «Մի սկզբունք ենք միշտ պահում որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրական սկզբունքից», ապա հեգնեց անորոշ, չձևակերպված «գողական»֊ի դեմ պայքարը «էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք» և հարձակման արժանացավ օրենքի ջատագովների կողմից։

Բայց Պետրոսյանը տիպիկ իրավապաշտպան սկզբունք է կիրառում, եթե անձը հանցագործ արարք չի կատարել, ապա միայն նրա համար որ պատկանում է մի խմբի կամ որ իրեն գող են անվանում, այդ անվանելը քրեական հանցանք չի կարող լինել։ Եթե առանց արարք անելու ենթամշակույթին պատկանելը հանցագործություն է, ապա վաղը կարող է մի իշխանություն Իմ քայլին կամ Քաղաքացիական պայմանգրին անդամակցելը քրեական հանցանք համարի, քանի որ այդ կուսակցության շատ անդամներ վերին որոշմամբ դատական իշխանության անկախության դեմ են պայքարել, փակել է դատարանների դռներ և ՍԴ դատավորներին կաշառելու օրենք ընդունել և այլն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>