Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ և անկամ պետություն

Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ և անկամ պետություն, թե՞, այնուամենայնիվ, տենչում ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը և հարատևել՝ որպես Հայ ազգ։ Եվ այս վերջինի համար ինչպե՞ս ձևավորել ազգային վերնախավ (ընտրանի):

Հանո՛ւն ինքնիշխանության.

2020 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը կարելի է համարել պատմական։ Այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր հերթական ելույթը։ Եվ չնայած Պուտինի ելույթները միշտ էլ իրենց մեջ կարևոր շեշտադրումներ են պարունակել, սակայն քչերն էին պատկերացնում, որ այն լինելու է հեղափոխական։ Նախ պետք է նշել, որ ցանկացած, այսպես կոչված, «հեղափոխություն» կեղծիք է, եթե ուղղված չէ համակարգի փոփոխությանը։ Տվյալ դեպքում, հեղափոխության նպատակն առկա համակարգի փոփոխությամբ՝ երկրի ինքնիշխանության վերականգնումն է։ Իսկ ինքնիշխանությունը՝ սեփական երկրին վերաբերող որոշումների ինքնուրույն կայացման իրավունքն է, որը պետք է արտացոլված լինի, առաջին հերթին, պետության Մայր օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Հենց սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես եկավ Ռուսաստանի նախագահն իր ելույթում։ Ի դեպ, Վլադիմիր Պուտինը բազմիցս է նշել, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ՝ որպես պետություն, եթե չլինի ինքնիշխան։ Նա այս անգամ ևս շեշտեց Ռուսաստանի ինքնիշխանության վերականգնման անհրաժեշտության մասին։ Իսկ ինքնիշխան պետություն ունենալու առաջին պայմանն այդ ինքնիշխանությունն ամրագրող Սահմանադրությունն է։ Դեռ 1990-ականների սկզբին Արևմուտքից ժամանած խորհրդականների օգնությամբ հետխորհրդային պետություններին պարտադրվեցին սահմանադրություններ, որոնցով այդ պետությունների իշխանություններից խլվեց ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը և ամրագրվեց, որ միջազգային (արևմտյան) մասնագիտացված կառույցների նորմերը գերակայություն ունեն ազգային օրենսդրությունների նկատմամբ։ Ռուսաստանի պարագայում, դա արտացոլված է նախ՝ Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետում. այստեղ ամրագրված է, որ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերն ու սկզբունքները հանդիսանում են Ռուսաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, այսինքն՝ ունեն գերակայություն ներքին օրենսդրության նկատմամբ։ Իսկ ՌԴ Սահմանադրության մեկ այլ՝ 13.2 հոդվածով արգելված է պետական գաղափարախոսությունը, որով սահմանվում են պետության զարգացման նպատակներն ու ռազմավարությունը։

Իր ելույթում ՌԴ նախագահը շեշտեց, որ Ռուսաստանի Մայր օրենքում պետք է ուղիղ ձևով ամրագրվի ՌԴ Սահմանադրության գերակայությունը, այլ ոչ թե՝ միջազգային իրավունքի նորմերի։ Այդ խնդիրը Պուտինն առաջարկեց լուծել համաժողովրդական քվեարկության միջոցով։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահն առաջարկեց բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ Սահմանադրությամբ սահմանել խիստ պահանջներ և նրանց արգելել ունենալ այլ երկրի քաղաքացիություն, գրանցում, սեփականություն, և այլն։ Այսինքն՝ սրանով Պուտինը ռուսաստանյան վերնախավի ամբողջական փոփոխության և ազգային վերնախավի ձևավորման հիմքերն է ստեղծում։ Իսկ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք՝ գումարած ազգային վերնախավ, նշանակում է՝ ինքնիշխան պետություն։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանը մեծ քայլերով հետընթաց ապրում ինքնիշխան պետություն լինելու հեռանկարից։ Պետական համակարգը բռնազավթած օտարերկրյա գործակալական ցանցը հետևողականորեն իրականացնում է ազգային և պետական ինստիտուտների կազմաքանդումը։ Այսօր արդեն կարծիքներ են հնչում ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։ Դժվար չէ կռահել, որ դրա արդյունքում Հայաստանի ինքնիշխանության մակարդակն ավելի է նվազելու։ Ի դեպ, քչերն են, թերևս, հիշում, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ հաջողվեց ՀՀ Սահմանադրության նախագծի 5-րդ հոդվածից հանել մեզ պարտադրվող նոր մի կետ, որով միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին (առանց Հայաստանի կողմից վավերացման) գերակայություն էր տրվելու ազգային օրենսդրության նկատմամբ։ Այն, ինչ այսօր անում է Ռուսաստանի նախագահը, իրապես հեղափոխական քայլ է: Դրանով Ռուսաստանն ինքնիշխանության լիակատար վերականգնման հայտ է ներկայացնում՝ միաժամանակ դառնալով սկզբունքորեն նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի առաջնորդն ու դրոշակակիրը։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. որտե՞ղ է այս գործընթացում իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ և անկամ պետություն, թե՞, այնուամենայնիվ, տենչում ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը և հարատևել՝ որպես Հայ ազգ։ Եվ այս վերջինի համար ինչպե՞ս ձևավորել ազգային վերնախավ (ընտրանի): Այս տարի լրանում է Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-րդ տարին։ Այն ժամանակ հայ ժողովուրդն ընդունեց իր ճակատագրական որոշումը՝ ընտրեց ճիշտ ճամբարը: Հայությունը ողջ թափով մասնակցեց նացիզմի դեմ պայքարին և հաղթանակից հետո իր արժանի հատուցումը ստացավ այդ հաղթանակի դափնիներից։

Հ.Գ. Ազգային բարոյականը – ամեն բանից առաջ – պայմանավորվում է մի ժողովրդի ստեղծագործ համերաշխութեամբ: Դրսեցի թէ տեղացի, իմաստասէր թէ անգրագէտ, չէզոք թէ կուսակցական – հայ մարդիկ են սրանք: Ճակատագրի եղբայր է ամեն հայ: Ավելին՝ ամեն հայ՝ դա դո´ւ ես – ահա´ ազգային բարոյականի անխախտելի օրէնքը:

Հ.Գ.Գ. Ի՞նչ ընտրություն կկատարի հայ ժողովուրդն այսօր։ Եվ արդյո՞ք ընտրությունը պետք է թողնել միայն ժողովրդին…Վահե Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>