Ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամը. Հայկական 50 հազար դրամանոց
Դիտել նաև
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Միջազգային թղթադրամային միության հաղորդմամբ հայկական 50 հազար դրամանոց թղթադրամը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամներից մեկը:
Թղթադրամի ճակատային հատվածում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը և հնագույն ձեռագրերի պատկերներ:

Հակառակ կողմում Խոր Վիրապն է, Արարատ լեռը և Գրիգոր Լուսավորիչը:
Միջազգային թղթադրամային միությունը նշում է, որ ամենագեղեցիկ թղթադրամների ցանկում հայտնվելու համար թղթադրամը պետք է իրենից գեղարվեստական արժեք ներկայացնի:

Աշխարհում ամենագեղեցիկ դրամներից են`
1. 10 կանադական դոլարը,
2. շվեյցարական 200 ֆրանկը,
3. նորվեգական 500 կրոնը,
4. ռուսական 100 ռուբլին,
5. Սողոմոնյան կղզիների 40 դոլարանոցը
Zham.am

