Եթե կառավարությունն ընդառաջում է, ապա այլևս ոչ մի ցույց չպիտի լինի․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը սպանդանոցային մորթի դեմ պայքարող ցուցարարներին պայման է առաջարկում։ Մինչև հուլիսի 1-ը պարտադիր է լինելու սպանդանոցային մորթը Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի օբյեկտների դեպքում, իսկ հանրապետության մյուս վայրերում իրավիճակը լինելու է այնպիսին, ինչպիսին փաստացի կար այս կարգավորումից առաջ: Հուլիսի 1-ից արդեն նոր կարգը գործելու է ամբողջ հանրապետությունում: Գործադիրի պայմանն այն է, որ եթե ընդառաջում են, ապա այլևս ոչ մի ցույց չպիտի լինի:
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

