«Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան
26
Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Պատերազմ Արցախում
Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց

«Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի, ինչպես նաեւ որոշակի ժամանակահատված առաջ ուժային կառույցի մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Հայկ Հարությունյանի մահը սարսափելի բան է, եւ որեւէ կերպ որեւէ մեկը չի կարող ինչ-ինչ նպատակների համար շահարկել այս դեպքերը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ կոչ անելով  Հանրային խորհրդի նախագահին եւ Ազգային ժողովի փոխնախագահին՝ «ցինիկ արտահայտություններ» թույլ չտալ եւ նախ պարզել, թե ինչի՞ համար պետք է մեր երկրում նման դեպքեր տեղի ունենային։

«Նախօրոք կանխատեսումներ  անել, կամ ասել՝ նախկին, այն դեպքում, երբ ես տեսնում եմ նախկիններից նախկիններին հենց իրենց դեմքով, անընդունելի է։ Պատմությունը դեռ կպարզի, թե նախկինն ով էր եւ ինչ էր ուզում մեր երկրից»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որ իրավապահ մարմինները պարզեն՝ Գեորգի Կուտոյանի մահը ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության հետեւանք էր։

Խոսելով ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների մասին՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ օրակարգ է բերվել «Հոկտեմբերի 27»-ի գործը, որով պայմանավորված էլ ի հայտ է եկել ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

««Հոկտեմբերի 27»-ի գործը նորից բերել այնպիսի հարթության վրա, որտեղ ներկայիս իշխանությունները ցանկանում են շահարկել նախկին նախագահների անունները, անթույլատրելի է»,- ասաց  Աճեմյանը։

Դիտարկմանը, որ շրջանառվում են կարծիքներ, թե՝ քանի որ «Մարտի 1»-ի գործով առայժմ չի հաջողվում հասնել բացահայտումների, ուստի դաշտ է նետվում «Հոկտեմբերի 27»-ի գործը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, Աճեմյանը պատասխանեց.

«Այդ ընտանիքը ինչքա՞ն պետք է զբաղեցնի, այդ ընտանիքն անվերջ ցանկանում է տարբեր թեմաներով շեղել եւ մարդկանց զբաղեցնել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը, որոնցով պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ունեցել է առավելագույն ձայներ, բացահայտված են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հետ կապված գրագրությունները, այնպես որ, բոլորին խորհուրդ կտամ կարդալ դրանք»։

Հանրապետական նախկին պատգամավորը, ում կարծիքով՝ 2018 թվականին իրենք պետք է ավելի կայուն գտնվեին եւ չհանձնվեին, չի ցանկանում, որ այն, ինչ տեղի ունեցավ իրենց հետ, կատարվի նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների հետ։

«Կարծում եմ՝ նրանք կկարողանան չգնալ պրովոկացիաների՝ օրենքով պարտադրվող։ Ես չեմ ուզենա, որ այդ ճնշումները՝ հակասահմանադրական եւ հակամարդկային, տեղի ունենան նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների ու նախագահի նկատմամբ. սա տոտալիտար երկրներին բնորոշ երեւույթ է»,- ասաց Կ. Աճեմյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է տարածաշրջանում ընթացող թուհուբոհի կենտրոնում, եւ ՀՀ իշխանությունները՝ մոռանալով այդ ամենը, արտաքին թշնամիների դեմ պայքարի մասին մտածելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են փնտրում։

«Այն դեպքում, երբ մենք ունենք Արցախի հարց, ներքին թշնամի ման գալն ու թիրախներ ընտրելը ես համարում եմ անընդունելի»,- ասաց  Աճեմյանը՝ ընդգծելով, որ անկախ այդ փնտրտուքից, միեւնույն է՝ երկրում օր օրի մեծանում է բողոքի ալիքը, որն է՛լ ավելի կմեծանա գազի գնի բարձրացմամբ։

«Այ, եթե ես լինեի, գազի գինը կիջեցնեի… էսպես էր ասում Փաշինյանը նախկինում, բայց հիմա, բնականաբար, գազի գինը բարձրանալու է, եւ նա որեւէ բան չի կարողանալու անել։ Չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, որ մենք այլեւս մեր արտաքին գործընկերների հետ նույն հարթության վրա չենք կարողանում հայտնվել։ Մենք ազգովի էժան պոպուլիստական տեսարաններով ենք տարված, մեր երկիրը ժողովրդավարական արժեքներից հետընթաց է ապրում, ակնհայտ է, որ Փաշինյանը  տրորում է իրավական ամեն ինչ։ Քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը հեղինակազրկվել ու հայտնվել են ծիծաղելի իրավիճակում»,- ասաց Աճեմյանը։

Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվության մասին՝ տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ Վանեցյանը պետք է անպայման որոշ հարցերի պատասխաններ տա։

«Նա պետք է անպայման ինչ-որ հարցերի պատասխանի, որովհետեւ Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ մենք ողբերգական իրադարձությունների ականատես ենք լինում. պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի։ Կարծում եմ՝ Վանեցյանը շատ բան գիտի, որի մասին կարող է բարձրաձայնել։ Նա կարող է իշխանության համար վտանգ ներկայացնել, քանի որ շատ բան գիտի»,- ասաց Աճեմյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>