ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Կառավարությունն առաջարկում է՝ սահմանել տասը պետական նոր մրցանակներ՝ գիտության, արվեստի, մշակույթի, ևս մի քանի ոլորտներում բարձրարժեք աշխատանքների համար

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մրցանակների մասին օրենքի նախագիծը մշակելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, որը նշեց, որ սահմանվել են 10 պետական նոր մրցանակներ.

«Գրականության և հրապարակախոսության ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Կերպարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Թատերական արվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում ՀՀ պետական մրցանակ,

Աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ,

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»,- պետական մրցանակները թվեց փոխնախարարը:

Նա նշեց, որ ՀՀ պետական մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործությունները և աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպելու և անցկացնելու են ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները:

«Հանձնաժողովները, մրցանակաբաշխության կոմիտեն ստեղծվում և դրանց անհատական կազմերը հաստատվում են համապատասխան ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի կողմից: Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի կազմավորման և գործունեության կարգերը սահմանում է կառավարությունը»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ պետական մրցանակները շնորհվում է վարչապետի որոշմամբ. «ՀՀ պետական մրցանակը հանձնում է վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կառավարության այլ անդամ: ՀՀ պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է կառավարությունը: ՀՀ պետական մրցանակը ստեղծագործության համահեղինակների շնորհվելու դեպքում՝ մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր»,- ներկայացրեց փոխնախարարը:

Նա նշեց, որ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակի դեպքում շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվո նշան` այն հավաստող հավաստագրով, դրամական պարգև, ինչպես նաև դրամական միջոց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարցրեց՝ արդյո՞ք կառավարությունը կարող է սահմանել անսահմանափակ թվով մրցանակներ, որքանով իմաստ ունի այսպիսի օրենք ընդունելը, եթե այս իրավասությունների շրջանակը տրվում է կառավարությանը:

Գրիգորյանն արձագանքեց, որ սա լիազորող նորմ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս սահմանելու մրցանակի այլ տեսակներ, և որ խոսքը պետական մրցանակի մասին չէ:

«Այժմ մրցանակների շնորհման կարգի համաձայն՝ կան մրցանակի տեսակներ, որոնք քննարկումների արդյունքում, գտել ենք, որ պետական մրցանակի տրամաբանության մեջ չեն, և որպես պետական մրցանակ ներկայացնելը ճիշտ չէ: Այս օրենքի տրամաբանությունն այն է, որ շնորհվում է մրցանակ ստեղծագործության կամ այլ աշխատանքի համար, այլ ոչ թե կոնկրետ անձի որոշակի վաստակի՝ բացառությամբ բարձր տեխնոլոգիայի ոլորտում մրցանակի»,- պարզաբանեց նա:

Խանդանյանն էլ ճշգրտեց, արդյո՞ք պահպանվելու են «Վաստակավոր արտիստ» կամ «Արվեստի վաստակավոր գործիչ» և նման այլ պատվավոր կոչումները, որոնք մինչև հիմա կան:

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքը կարգավորում է վաստակավոր արտիստի և մեդալների, շքանշաների տրամադրման կարգը, որևէ կապ այս նախագծի հետ չունի, որովհետև դրանք առանձին իրավակարգավորումներ են պահանջում՝ այնտեղ վաստակի համար է տրվում, իսկ տվյալ դեպքում՝ կատարված աշխատանքի»,- արձագանքեց փոխնախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>