Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Փաշինյանը դժգո՞հ է ուժայիններից, որ մինչ այսօր չեն «բացահատել» Վանեցյանի «հեղաշրջման փաստը»

Պարզվում է`  Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները այդքան էլ չեն հուզում  «Ժողովրդական վարչապետին»: Վերջինիս հետաքրքրում է միայն մեկ բան՝  ինչո՞ւ ուժային կառույցները մինչ այսօր չեն բացահայտել Վանեցյանի «դավադիր» ծրագրերն իր դեմ: Երկրում  նախապատրաստվում է  «հեղաշրջում», իսկ իր թիմակիցներին դա նույնիսկ չի հետաքրքրում: Արարատ Միրզոյանը այն համարում է, «դատարկ խոսակցություն», Սուրեն Պապիկյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես Վանեցյանի «արարքներին» չեն ուզում քաղաքական գնահատականներ տալ, իսկ  Ալեն Սիմոյանը լրագրողի  հարցին Վանեցյանի հնարավոր «հեղաշրջման» վարկածի վերաբերյալ ընդանրապես լկտի հակահեղափողական բնույթի պատասխան է տալիս, որ «այդ հարցը իրեն չի հետաքրքրում»:

Այս ամենը հաշվի առնելով Փաշինյանը, բնականաբար, մտահոգվում է, քանզի դրսում «հակահեղափոխականներն» իր ընկեր «ռեւիզիոնիստների» հետ միասին պետական հեղաշրջում են պատրաստում իր դեմ, ուժայինները դավադրաբար չեն «բացահայտում» այս ամենը, իսկ հանրության հեղափոխական զանգվածները  ամեն ինչից  անտեղյակ իրենց  համար հանգիստ ապրում են:

Իրոք որ ողբերգական վիճակում է հայտնվել «ժողովրդի վարչապետը», քանզի բացի Ստեփան Սաֆարյանից և Արման Բաբաջանյանից նրան այլևս ոչ ոք չի ուզում ինքնամոռաց պաշտպանել:

Սակայն այս ամենից հենց Փաշինյանը պիտի հետևություն կատարի այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կողքին են մնացել այն երկու հայտնի դեմքերը, որոնք 2018-ին ամենակատաղի ձևով էին մերժում հեղափոխության գաղափարը: Սակայն, այստեղ էլ ոչ մի նորություն չկա. 1917-ից հետո 1937-ին Ստալինի ամենահավատարիմ գործիչներից մնացել էր միայն գլխավոր դատախազ Վիշինսկին, ով 1917-ին ոչ միայն բոլշևիկյան հեղափոխության  դեմ էր, այլև հրահանգել էր   ձերբակալել Լենինին:

Փաստացի այսօր Փաշինյանը մնացել է երկու իսկական հակահեղափոխականների հույսին և հետո նյարդայնանում և զարմանում է, թե ինչու իր թիմակիցները իրեն հավատարիմ չեն:

Իսկ դրա պատասխանը հայտնի է, քանզի Հայաստանում դասական կերպով իրականացվել է  Բիսմարկի  հայտնի այն ասույթը, որ «...հեղափոխությունը նախագծում են ռոմանտիկները, այն իրականացնում են ֆանատիկները, իսկ հեղափոխության արդյունքներից օգտվում են սրիկաները»: Հատուկ շեշտենք, որ սա մենք չենք ասել, այլ  Բիսմարկը: Պարզապես ցավալի է, որ այն գրեթե 100 տոկոսով իրականացվել է Հայաստանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>