Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Ես՝ որպես Գևորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական և սպառիչ բացահայտմանը

Hraparak.am գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական ու անհասկանալի պայմաններում մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Նույն արագությամբ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել՝ ինքնասպանությո՞ւն էր, թե՞ սպանություն, ո՞ւմ էր ձեռնտու Սերժ Սարգսյանի կողմից 2016 թ․ ԱԱԾ տնօրեն նշանակված ու հեղափոխությունից հետո պաշտոնից զրկված Կուտոյանի մահը։ Նրա դին հայտնաբերել են Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում, կողքին եղել են կոնյակի դատարկ շիշ եւ անձնական զենքը։ Նախնական տեղեկությամբ՝ կրակոցն արձակվել է հենց այդ զենքից եւ կրակվել է, սկզբում ասացին՝ բերանի խոռոչից, ապա պարզվեց՝ քունքին։ Այսինքն՝ շատ նման է ինքնասպանության։ Մյուս կողմից՝ պատերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ բնակարանում էլ՝ տասնյակ պարկուճներ, ինչից ենթադրություններ արվեցին, որ կատարվածը սպանություն է։

Թե ինչ է եղել իրականում, ցույց կտա քննությունը, եթե, իհարկե, կամք դրսեւորվի՝ ճշմարտությունը բացահայտելու։

Կուտոյանի մահվան թեմայով մենք երեկ զրուցեցինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Կոստանյանը Կուտոյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Ժամանակին ինքը, Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։ 

«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

- Պարոն Կոստանյան, արդեն իսկ տարբեր վարկածներ են առաջ քաշվում՝ արդյոք ինքնասպանությո՞ւն էր սա, թե՞ սպանություն, Դուք՝ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել։

- Նախ քննության տվյալներին, բնականաբար, ես այս պահին դեռեւս չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ նախաքննությունը պետք է ստուգի բոլոր հնարավոր վարկածները՝ անկախ քաղաքական նպատակահարմարության հանգամանքից՝ սպանությո՞ւն էր, ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանության հասցնել էր, կամ այլ վարկած կա գուցե։ Եվ գաղափարն այն է, որ նախաքննության մարմինը ոչ միայն պետք է հիմնավորի կոնկրետ վարկածը, այլեւ պետք է հիմնավոր եւ սպառիչ ձեւով հերքի բոլոր հնարավոր այլ վարկածները։ 

- Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։

- Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։

- Իսկ կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի։

- Դա պայմանավորված է լինելու գործի հանգամանքներով, վկաներ, եթե այդպիսիք կան, իրենց դիրքորոշումը կհայտնեն, այդ պահին հնարավոր անձանց շրջանակը, որոնք կպարզվեն, ովքեր վերջին ժամանակներում առնվազն առնչություն են ունեցել կամ հանդիպումներ են ունեցել, դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացություն կտա՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են հայտնաբերվել, որովհետեւ ինքնին պարկուճների առկայությունը, ինքնին կոնյակի շշի առկայությունը դեռեւս սպառիչ բավարարություն չունեն ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Այդ ամենը քննարկման առարկա է։ Գուցե ինքնասպանության հասցնելու մասին է խոսքը, դա էլ պետք է ստուգվի, գուցե այլ վարկածեր կան, պարկուճների պատկանելությունը տվյալ զենքի եւ այլ զենքերի, այդ կոնյակի՝ տարբեր անձանց կողմից խմելու հանգամանքները, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չգիտի՝ այդ կոնյակն ի՞նքն է խմել, այլ անձինք է՞լ են եղել, թե՞ այլ անձ է եղել։ Համենայնդեպս, Կուտոյան Գեորգիին բոլոր ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ շատ ամուր բնավորություն, պինդ հոգեբանություն ունեցող մարդ է եղել միշտ եւ շատ խիստ ու հավասարակշռված։ 

- Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը։

- Ես չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ հետեւություն անել, ես հետեւություն կանեմ բացառապես այն ժամանակ, երբ տեսնեմ գործի հանգամանքները, որովհետեւ ես՝ ինքս էլ բազմաթիվ պարզելու հարցեր ունեմ ու վստահ եմ՝ կպարզեմ։ Համենայնդեպս, ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը, եւ եթե քննության արդյունքներն ինձ անձամբ չբավականացնեն, ես ապագայում էլ եմ լինելու պահանջատեր։ Եվ ես պահանջատեր եմ լինելու անկախ ամեն ինչից ու մինչեւ ես համոզված չլինեմ Գեորգի Կուտոյանի մահվան իրական պատճառների մեջ եւ համոզմունք չունենամ նրա մահվան հանգամանքների ամբողջականության հարցում, ամբողջ կյանքում հետեւողական եմ լինելու դրանց պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ Հայկ Հարությունյանի։

- Քանի որ ասացիք՝ ընկերներ եք եղել, վերջին շրջանում նրա հետ հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք։

- Զրուցել եմ մոտ մեկ ամիս առաջ։

- Ինչպիսի՞ն էր նրա հոգեբանական վիճակը, ի՞նչ կարող եք ասել նրա հետ զրույցներից։

- Հիմնականում մասնագիտական հարցերի շուրջ ենք քննարկումներ ունեցել, որեւէ այլ բան ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել։

- Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր Կուտոյանի մահվան դեպքը կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, հատկապես, որ մի քանի ամիս առաջ էլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին կասկածելի հանգամանքներում գտան մահացած, եւ դարձյալ վարկածներ շրջանառվեցին, որ պատճառը Մարտի 1-ի գործն է եղել։

- Ես, ինչպես արդեն ասացի, հետեւություններ դեռ չեմ ուզում անել, երբ որ որոշակի հանգամանքներ գործի նյութերից ինձ հայտնի կդառնան, ես իմ հետեւությունը կանեմ եւ, ինչպես արդեն ասացի, ցանկացած պարագայում ընդմիշտ հետեւողական եմ լինելու այս հարցին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>