ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ամանորն անցել է, հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը

«Փաստ» թերթը գրում է. «Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ 

Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ–ում ներքին սակագինը մնաց անփոփոխ և բարձրացումը ներքին օպտիմալացման հաշվին պարտավորվեց փոխհատուցել «Գազպրոմ Արմենիան», որը զբաղվում է Հայաստանի ներքին շուկայում գազամատակարարմամբ։ 

Ըստ էության, սպառողների համար գազի սակագինը մնաց 2018 թվականի մակարդակի վրա։ Ստացվում է, որ իրականում գազը թանկացավ, սակայն բնակչությունը որոշակի ժամանակով չկրեց դրա թանկացման ազդեցությունը։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ստիպված եղավ այդ լրացուցիչ բեռը վերցնել իր վրա: 

Ուստի դրանով էր պայմանավորված, որ անցած տարվա ընթացքում ընկերությունը հայտարարում էր, թե պատրաստվում է օպտիմալացումներ կատարել և կրճատել աշխատակիցներին։ Անգամ խոսք էր գնում ընկերությունը մոտ 50 տոկոսով օպտիմալացնելու և շուրջ 1000 միավորով հաստիքացուցակը կրճատելու մասին: 

Նաև խոսակցություններ կային ներդրումային ծրագիրն արմատապես վերափոխելու մասին, ինչը անվտանգության ապահովման առումով ռիսկեր կարող էր առաջ բերել։ Սակայն այսպիսի իրավիճակի ստեղծումը չխանգարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարի, թե կարծում է, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա: 

Իհարկե, ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում գազի գինը չբարձրանա և չազդի ապրանքների ինքնարժեքի վրա, սակայն թե որքանով են դրանք իրատեսական, հարցի մեկ այլ կողմն է։ Եվ, ըստ այդմ, ողջ 2019 թվականի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունները շարունակվեցին։ 

Բնակչության շրջանում լուրջ անհանգստություններ կային, թե գազի գինը կարող է հենց 2020 թվականի հունվարից բարձրանալ, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցությունները շարունակվում են եռակողմ ձևաչափով, և Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։ 

Սրանով ՀՀ իշխանությունները փորձում էին բնակչությանը նախապատրաստել, որ գազի գնի բարձրացում լինելու է, բայց ոչ ձմռան ամիսներին, երբ բնակչության կողմից մեծ քանակությամբ գազ է սպառվում։ 

Իսկ 2019 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ու «Գազպրոմ Արմենիան» ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, հայկական կողմին տրվող ռուսական երկնագույն վառելիքի գինը 2020 թ. սահմանի վրա կլինի 2019-ի գնային տրամաբանության մեջ և չի թանկանա։ Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին:

 Եվ իշխանության սատելիտները սկսեցին հեգնել բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել: Մի խոսքով՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»...

Մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե այս ամենը նշանակում է, որ 2020 թվականի ընթացքում կապույտ վառելիքի գինը չի բարձրանա, սակայն դա այդպես չէ, քանի որ գազն արդեն թանկացել է, ուղղակի դա դեռևս սպառողների վրա չի ազդում։

 Եվ պատահական չէ, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: 

Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»,- ավելացրել է հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: 

«Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրել են ընկերությունից: 

Իսկ իշխանականները շարունակում էին գլուխը թաղել ավազի մեջ «այս պահին» ձևակերպման «կրուտիտով»: 

Մի խոսքով, բացառված չէ, որ արդեն ապրիլից (կամ հունիսի 1-ից) ականատես լինենք գազի գնի բարձրացմանը՝ տարբեր լուրերով 5-10 դրամի սահմաններում, որը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում ապրանքերի թանկացման, բարդացնելու է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, նոր հարված է հասցնելու մարդկանց գրպանին: 

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իշխանությունների հանրային վարկանիշի նվազում է նկատվում, ապա այսպիսի իրավիճակի ստեղծումը կառավարության համար լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Բացառված չեն նաև բողոքի տարբեր դրսևորումները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>